ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Լուսանկարների մրցույթ

April 19, 2018
  Սիրելի Չինահայե՛ր,

 

Չինաստանի հայ ուսանողական միությունը Չինաստանում ապրող և սովորող հայերի համար առաջին անգամ կազմակերպեց և անցկացրեց լուսանկարների մրցույթ` <<Մի նկարի պատմություն>> խորագրով:

 

Մրցույթի մասնակիցները մեզ հետ կիսվեցին հրաշալի նկարներով և պատմություններով: Բոլոր լուսանկարներն արժանի են ուշադրության և ներկայացված են ստորև:

Մրցույթն անց կացվեց երկու փուլերով՝ Չինահայ խմբերում բաց քվեարկությամբ և ժյուրիի քննարկմամբ: Առաջին փուլը հաղթահարած նկարները մասնակցեցին երկրորդ փուլին։ Նկարների ընտրությունը անց կացվեց ՈւՄ խորհրդի, ժյուրիի և բաց քվեարկության միջոցով: Մրցույթի հաղթող նկարի համար սպասվում է գումարային պարգև և նվերներ:  

Մասնակից 1

Արամ Խաչիյան

Ք. Zhengzhou, 2018 թ.

«Մշակույթի ճանաչումը սկսվում է խոհանոցից»: Ասել է հայտնի...չէ-չէ, ընդամենը ասում ու կարծում եմ ես: Բայց էլ ոնց կարելի է ճանաչել այլ մշակույթ, եթե չփորձես տեղական ճաշատեսակները: Նկարը անվանել եմ «Չինահայկական նախաճաշ»: Չինացիները սովորություն ունեն առավոտյան ուտել «բաօձը», դե իսկ մենք՝ հայերս, սիրում ենք ուտել ամեն ինչ, օրվա ցանկացած ժամին, սակայն առավոտյան հաճախ ենք ուտում ձվածեղ, իսկ հայկական բաստուրմայով ձվածեղի մասին խոսքերն ավելորդ են: Նկարի մեջ ես ուտում եմ բաօձը, իսկ չինացի աղջիկը համտեսում ու վայելում է շատ համեղ բաստուրմայով ձվածեղը: Հ.Գ. Իր կողմից շատ բարձր գնահատականի արժանացավ մեր խոհանոցի  փոքրիկ, բայց մեզ համար անգին նմուշը:

Մասնակից 2

Հարութ և Մարի Տոներյաններ

<<Ժողովուրդների ներկան և ապագան>>

Shanghai. Tulips garden. 31.03.18      

Մասնակից 3

Գուրգեն Ասրիյան

Բարև ձեզ, <<Մի նկարի պատմություն>> լուսանկարների մրցույթին մասնակցելու կապակցությամբ, սիրով ցանկանում եմ կիսվել երկու նկարով։ Առաջինը՝ <<Վանականը>>, նկարված է Հանգճոու քաղաքում՝ հանրահայտ Սիհու լճի մոտակայքում գտնվող մի հիասքանչ Բուդդիստական տաճարում, 2017թ․ հոկտեմբերի 6-ին։ Անշուշտ նկարի որակն այքան էլ լավը չէ, բայց հուսամ գունային համադրությունն ինչ-որ առումով կկոմպենսացնի այդ։ Երկրորդը՝ << Տեսարան թանգարանից>>, նկարված է Նանծին քաղաքում 2017թ․ հոկտեբերի 4-ին։ Այնտեղ մի հետաքրքիր ստորգետնյա թանգարան կա՝ նվիրված կայսերական քննություններին։   Մի քանի բառով իմ մասին։ Ես Երևանից եմ, ավատել եմ Ճարտարագիտական համալասարանն ու արդեն բավական երկար ժամանակ ապրում ու աշխատում եմ Պեկինում։ Տարատեսակ զբաղմունքների հետ մեկտեղ սրիում եմ լուսանկարչությունն ու արվեստն ընդհանրապես։

Մասնակից 4

Անի Մարգարյան

Արարատը մտավ Չինաստան

2018 թվական ապրիլի 2 Ուսի քաղաքի արվարձան

2018 թվականի ապրիլին Ծիանսու նահանգի Ուսի քաղաքում կազմակերպվեց բացօթյա գեղանկարչության փառատոն, որին մասնակցում էին Հայաստանից հրավիրված վեց արվեստագետներ: Քաղաքի սույն արվարձանն առաջին անգամ էր հյուրընկալում հայերին, լսում Արարատի և հայ դարավոր պատմության մասին: Այս գեղեցիկ հանդիպումն ամփոփեց հայկական այս կոնյակը, որը՝ մուտք գործելով չինական հնագույն ավանդական դարպասներից ներս, անմոռանալի տպավորություն ու հիացմունք առաջ բերեց մեզ հյուրընկալող չինցիների մոտ: Եվ անշուշտ առավել տպավորիչ էր այն համտեսելուց հետո 🙂  

Մասնակից 5

Նարինե Սարգսյան

Առաջին նկարը վերնադգրել եմ <<Աստծո երեսը>>: Քանի որ աշխարհում ամեն ինչ ստեղծված է Աստծո ձեռքով ու շնորհքով, իսկ բնությունը, որը նույնքան հրաշալի է աշխարհի բոլոր անկյուններում, մեզ հիշացնում է Նրա գոյության մասին: Երկրորդ նկարը վերնագրում եմ <<Իմ սիրտը լեռներում է>>: Չինաստանում բազմաթիվ վայրերում լինելով, ինչպես մեծն Սարոյանն էր ասում՝ թողել եմ սիրտս լեռներում:

Մասնակից 6

  Օրի Կարապետյան

Նկարներն արվել են 2017-2018 թվականներին, Շենճեն, Գուանճոու, Սիամեն քաղաքներում, որտեղ ես և ընկերներս եղանք գեղեցիկ ու տպավորիչ վայրերում: Բոլոր նկարներ իմ մեջ արթնացնում եմ լավ հիշողություններ ուրախ եմ դրանցով կիսվելու ձեզ հետ:

Մասնակից 7

Լուսինե Գալստյան

Նկարի վերնագիր՝ հույսի ճրագ.

Նկարն արված է Գուանչջոու քաղաքում, Liurong տաճարում Փետրվարի 18-ին: Տարեց կինը կրակ է վերցնում տաճարի բակում՝ աղոթքից առաջ: Նրա հայացքում մտահոգություն կա և կարծես թե այս ճրագը նրան հույսով կլցնի: Նկարը շատ հոգեհարազատ է և ջերմություն է հաղորդում ինձ: Այն հիշեցնում է իմ տատիկին, ով սիրում էր միայնակ եկեղեցի գնալ, մոմ վառել և աղոթել իր որդիների, թոռների և ծոռների համար:

Մասնակից 8

Սյուզաննա Ասլանյան

To the bright memory of my Chinese Grandpa…

  Living in China for 4 years has thought me one important thing: we are all so different yet the same when cherishing family traditions. Both photos were taken in one of villages of Lincu, Shandong province on 3th January 2017 and the grandpa back then was 98 years old. He has passed away 1 month ago. I am lucky to be like a family member in his house. I remember the long evenings spent together enjoying his tea and our little talks that made me feel as if I am talking to my own grandpa. The house, the settings, his way of living and traditions take me back to post war Armenia… the kettle was boiling in the same oven and in the evenings the whole family was gathering around the stove to get warm and was discussing the village life. And so far away from Armenia I could find this grandpa and his small house. I was the best friend on his granddaughter’s wedding. I was there when his grand-grandson was born (on the corner of the photo my friend is feeding him) and I hope they will always continue to be my small Armenia in China…

Մասնակից 9

Արմենուհի Հակոբյան

April 2018, Beijing High School 80­

One, two three… Go! You make that important hand movement hoping that you have calculated everything right and the angle chosen and strategy will bring you to the victory! You are looking in the hope to see that the opponent's egg has cracked…

So who won? The answer is simple… Everyone!

Everyone who was in the room and could be a part of this short moment of joy did win and benefit from it. What can be better that discovering the world and traditions of each other through such moments? What can be better than sharing the moments of happiness and beauty? We will definitely remember this day talking about Armenian Easter traitions in the Chinese class during the English Literature class. Share such moments and make the world around you brighter!

Մասնակից 10

Մնացական Սահակյան

Great Wall Mutianyu 204.10.06

<<Մտորումներ>>

Ամեն անգամ Չինական Պատ բարձրանալը հիշեցնում է սար բարձրանալուն։ Դա նման է մարդու կյանքի ճանապարհին նրա հաղթահարած դժվարություններին ու գրաված բարձունքներին: Սար բարձրացողների մի քանի տեսակ կա։ Առաջին տեսակը նրանք են, ովքեր նպատակ են դրել դրոշը հասցնել գագաթին ու անկախ ամեն ինչից նրանք միշտ առաջ են շարժվում։ Երկրորդ տեսակի սար բարձրացողները այն մարդիկ են, ովքեր սար են բարձրանում ցուցադրական, ուրիշներին որևէ բան ապացուցելու համար․․․Բայց կան երրորդ տեսակի սար բարձրացողները․․․նրանք այն մարդիկ են, ովքեր կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարում են ու բարձունքի հասնում իրենց սիրելիի, ընկերոջ ու ընտանիքի հետ միասին:

Սար բարձրանալուց պետք է զգույշ լինել, որպեսզի ոտքիդ տակից քար չգլորվի քո հետևից բարձրացողի վրա, ինչպես նաև պետք է զգույշ լինել դիմացից գլորված քարերից։ Սար բարձրանալիս պետք է ընտրել ճիշտ եղանակ /ամեն ինչ այս կյանքում պետք է անել իր ժամանակին/․․․ամենակարևորն այն է, որ երբ տարիների ընթացքում դու ձեռք ես բերում սար բարձրանալու մեծ փորձ ու հմտություններ, գալիս է մի տարիք, երբ քո հետևից նկատում ես նոր սերնդի երիկատասարդ ճամփորդներ: Այդ ժամանակ պետք է կանգ առնել և նոր սերունդին փոխանցել տարիների ընթացքում քո ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները, որից հետո զիջես ճանապարհը նրանց։

Մասնակից 11

Հերմինե Հարությունյան

Նկարում փոքրիկ Վեյանն (未央) է, ում մայրը հայուհի է, իսկ հայրը չինացի: Այս գեղեցիկ ընտանիքը ձևավորվել է երեք տարի առաջ և միաձուլել է ինչպես երկու սրտեր, այնպես էլ երկու հզորագույն մշակույթներ: Բալիկին փոքրուց սովորեցնում են հայերեն և հայեցի դաստիարակություն տալիս, որպեսզի մեծանալուն պես երեխան իմանա իր արմատները և խոսի հայերեն: Այս գեղեցիկ ու երջանիկ ընտանիքը հայ-չինական բարեկամության խորհուրդն ունի երկու ժողովուրդների աչքերում:

Մասնակից 12

Տեր-Խաչատրյան Ռուբեն

Ruben Ter-Khachatryan

Այս նկարը, որ անվանել եմ <<Մի անգամ Չինաստանում>> , արվել է անցյալ տարի հունվարի 6-ին Շենժենի մոտակայքում: Այն Չինաստանում արված իմ  ամենահայտնի լուսանկարն է, ինչով էլ յուրահատուկ է ինձ համար: Բազմաթիվ տարբեր վեբ կայքերում հրապարակված իմ հարյուրավոր նկարներից ամենաշատ սիրվածն է ու տարբեր արձագանքների է արժանացել արտասահմանյան իմ հետևորդների շրջանում: Նկարի միջի աղջիկը, այս նկարի շնորհիվ բավականին հանրահայտ է դարձել հատկապես FASHION և Black and White ոճի մեջ:

Մասնակից 13

Միլենա Բաղդասարյան

1.Առաջին լուսանկարն արվել է Չինաստանի  CCTV-1 կենտրոնական հեռուստաընկերության գովազդի նկարահանումների շրջանակում, ինչն ինձ առիթ ընձեռեց ներկայացնելու հայկական տարազը չինական մշակութային կոթողի ֆոնի վրա։

Վայր՝  Jinji lake,Central part of Suzhou Industrial Park, Jiangsu, China Թվական՝ 12/2/2017 (Month/Day/Year)

  1. Չինական Նոր տարին չինական գյուղի հյուրընկալ ընտանիքի անդամների
ընկերակցությամբ։

Վայր՝  大通农场 Թվական՝ 2/18/2018    

Մասնակից 14

Եդիգարյան Լիանա  

Մանկուց սիրել եմ բեմը, քանի որ ծնողներս աշխատում էին Երեվանի Դրամատիկական Թատրոնում: Նույնիսկ դպրոցում հաճախել եմ թաթերական խմբակ եվ ներկայացումներում խաղացել եմ գլխավոր դերեր: Մանուկ ժամանակ երազել եմ Բրյուս Լիի հետ մեկ ֆիլմում նկարահանվել :), բայց ավաղ.....

1994 թվականին Չինաստան ուսման նպատակով մեկնելուց 9 օր հետո ինձ մոտեցան եվ հրավիրեցին ֆիլմի նկարահանմանը, մարմնավորելով եվրոպական ինչվոր բարձրաստիճան մարդու դուստրին, որը զվարճանքով դիտում էր Պեկինի օպերան և ծափահարում: Այդ շատ փոքրիկ դերից հետո ինձ նկատեցին եվ սկսեցին մեկը մյուսին ներկայացնել տարբեր ֆիլմերում նկարահանման համար: Ամեն ինչը սկսվեց ՄԱՍՈՎԿԱներով (հայերեն չգիտեմ ինչպես են ասում) և   ավարտվեց գլխավոր դերերով: Մարմնավորել եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների` անգլիացի, ամերիկուհի, գերմանացի, հոլանդացի, իտալացի, ռուս և այլն, բայց ափսոս ֆիլմերում իբրև Հայ ներկայանալու հնարավորություն չտրվեց:

Այս նկարուում մարմնավորում եմ ամերիկուհու, որը ամուսնացել է չինացու հետ և ժամանելով Չինաստան, հայտնաբերում է թե այն շատ-շատ տարբերվում է ազատ մտացելակերպ ունեցող Ամերիկայից, և, ինչպես իսկական ամերիկուհի, փորձում է փոփոխություններ մտցնել......

Նկարահանումները եղել են 2001 թ.հուլիսից-սեպտեմբեր ամիսներին 四川-Սիչուան նահանգի 成都-Չընդու քաղաքում: Սերիալի անունն է`《妻妾成群》,20 սերիա.

Ֆիլմերում, սերիալներում նկարահվելուց բացի, մեծ սեր ունեի դեպի Չինական մշակույթը և արվեստը: 1999 թվական ես և քույրս` Մարինեն, որը նույնպես սովորում էր Չինաստանում, բացառիկ հնարավորություն ունեցանք ծանոթանալու 相声-Սյան Շըն կոչվող (Անգլերեն՝ Crosstalk կամ StandUp) Չինական հումորի ժանրի հայտնի դերասան-վարպետ 丁广泉- Դին Գուան Չյուանի հետ: Նա սիրում էր ընտրել շնորհալի և չինարեն լեզվի լավ իմացություն ունեցող արտասահմանցինեին, և անվճար սովորեցնել Սյան Շըն, բացելով չինական մշակուըթի բոլոր գաղտնիքները, որի մեջ նաև ընդգրկվում էին Պեկինի օպերան և այլն, չինարեն ասվում է `曲艺:Իր շնորհիվ մենք ելույթներ ենք ունեցել Չինաստանի տարբեր ծայրերի տարբեր բեմերում, և շատ անգամ հնարավորություն ենք ունեցել ներկայացնել Հայաստանը, ես` նվագելով չինական և հայկական ստեղցագործություններ հայկական քանոնի վրա, իսկ Մարինեն երգել Կոմիտասի "Կաքավիկը": Նշեմ, որ հայկական տարազները կարել էինք մենք ինքներս:

Ցավոք, 2018 թ.հունվարի 18-ին վարպետը մահացավ:

2001թ.Սիչուանում վերջին սերիալում նկարահանվելու ընդհացքում ազատ ժամանակս իզուր չվատնեցի, հայրս իմ խնդրանքով էսկիզ նկարեց, ես էլ Մարաշի տեխնիկայով ասեղնագործեցի այս գործը: Այստեղ պատկերված ենք ձախից ` Մարինեն, Դին Գուան Չյուան-ը, Լիանան: Մարինեն չինական ավանդական զգեստով, ուսուցիչը նույնպես, ես էլ հայկական տարազով: Մեր ոտքերի տակ Հայաստանի սիմվոլներից Նուռ և Խաղողն է, մեջտեղում չինական պիոն ծաղիկը: Մեր երեքի միաձուլված դեպի վեր պահած ձեռքերը խորհրդանշում են Հայ-Չինական Մշակույթի միասնական բարգավաճումը, զարգացումը (որի շնորհիվ ծառը շարունակում է ցաղկել,կանանչել ):

2001թ.նոյեմբերին նա մեզ պաշտոնապես ընդգրկեց իր սանիկների ցուցակի մեջ, և այդ միջոցառման ժամանակ էլ ես նվիրեցի այս ասեղնագործությունը իրեն, որն այժմ իր անձնական ցուցահանդեսում է գտնվում:  

Մասնակից 15

Արմեն Կուրղինյան

DongGuan 东莞 05.02.2018

Китай уникальная страна возможностей..Благодаря Китаю я очень многое понял и узнал,что нет не достигаемых высот.Мы с женой уже 2 года в Китае. Я работаю хореографом.. Я танцую с 10 лет, а сейчас мне 24, и я вполне уверен,что у меня есть много информаций и много знаний,чтоб помочь Китайскому народу развиваться и двигаться вперёд. Несколько месяцев назад у нас в городе проходил фестиваль танцев,фестиваль назывался «культура и танцы разных стран мира» так вот,мне посчастливилось научить,станцевать и выступить с необычными людьми.

Я думаю,что каждый человек имеет право на танец,и не имеет значение какой ты-хороший,плохой,умный или не образованный.опять хочу поблагодарить Китай и не только,за такую возможность..Была проделана огромная работа,это были другие чувства,другие эмоции и другое пространство..

Я и в дальнейшем буду находиться в Китае,и буду продолжать делиться своими знаниями..Я очень благодарный человек,и благодарю эту величественную страну за то,что она открыла мне двери, двери в будущее,двери в новые возможности, и в двери новых надежд. Սիրով` ՈւՄ խորհուրդ Մշակութային հանձնաժողով 2018 թ.
Share This Post
Categories Announcement ARM News Notices Social Events Չինահայ

No Comments