Տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի 2017թ․ հինգերորդ նիստը

June 03, 2017
2017թ. ապրիլի 27-ին տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի (ՉինաՀայ) Գործադիր մարմնի ընթացիկ տարվա թվով հինգերորդ նիստը: Քննարկվեցին Համայնքի նախաձեռնություններին և գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Քննարկվեց Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի հետ համագործակցության հարցը, ՉինաՀայի խորհրդանշաններով հուշանվերների արտադրման անհրաժեշտությունը, հաշվապահության հետ կապված հարցերը, ՉինաՀայի կողմից կազմակերպվող Համահայկական առցանց գիտաժողովի կազմակերչական խնդիրներին առնչվող հարցերը, Լրագրի հինգերորդ համարը տպագրելու հարցը և այլն։ Որոշվեց հունիս ամսվա գործողությունների պլանը, գործադիր մարմնի անդամները հանձնարարականներ ստացան։
Share This Post
Categories ARM News Notices

No Comments