Առաջին Անգամ Հայկական Ավանդական Պարերի Դասընթաց Պեկինում

November 01, 2017
Հարգելի՛ Չինահայեր,

Չինաստանի հայկական ուսանողական միության և Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից համատեղ կազմակերպվող հայկական ավանդական պարերի դասընթացի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-20:00-ին: Դասընթացն անցկացրեց «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խմբի անդամ Արման Ասրյանը։

Նախաձեռնությանհիմնականնպատակներնեն.

ա. արդի պահել և պահպանել հայկական ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսացող ավանդական պարերը Չինաստանի հայերի շրջանում,

բ. հավուր պատշաճի ներկայացնել հայկական ավանդական մշակույթն ու պարերը Պեկինում կայանալիք տարաբնույթ մշակութային միջոցառումների ժամանակ:

Հայկական ավանդական պարերի դասընթացները շարունակական բնույթ են կրում։ Մեր հանդիպումները տեղի են ունենում Չինաստանում ՀՀ դեսպանատանը յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 19:30-20:30-ը: Ուրախ ենք տեղեկացնել, որ դասընթացի շրջանակներում արդեն տեղի են ունեցել  երկրորդ և երրորդ հանդիպումները, որոնց ընթացքում հայ և արտասահմանցի մասնակիցները սովորել են մի շարք հայկական պարեր, որոնց թվում են Կարնո Քոչարին, Թամզարան և Փափուռին (նախորդ հանդիպումներից որոշ նկարներ տեղադրված են ներքևում):

Հայկական ավանդական պարերի չորրորդ հանդիպումը տեղի կունենա Չինաստանում ՀՀ դեսպանատանը նոյեմբերի 3-ին:Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են հայկական ավանդական պարերով և ցանկանում են մասնակցել, պետք է նախօրոք կապվեն կազմակերպիչների հետ: Ստորև կարող եք տեսնել կազմակերպիչների կոնտակտային տվյալները։

Սիրով սպասում ենք բոլորիդ:

 

 

 

Ամսաթիվ և տևողություն՝ Նոյեմբերի 3, ժամը 19:30–20:30 (խնդրում ենք դեսպանատանը լինել դասի մեկնարկից առնվազն 15 րոպե շուտ)

Վայր՝  Չինաստանում ՀՀ դեսպանատուն

Հասցե՝No. 9, Tayuan Nanxiaojie, Chaoyang District, Beijing 100600, P.R.China

Դեսպանատունը կարող եք գտնել ստորև ներկայացված քարտեզի միջոցով (սեղմե՛ք հղման վրա)։

https://www.google.com/maps?ll=39.942959,116.447767&z=18&t=m&hl=en&gl=US&mapclient=embed&q=39%C2%B056%2734.6%22N+116%C2%B026%2751.9%22E@39.942948,116.447757

Ինչպե՞ս կապվել մեզ հետ:

 

   
Share This Post
Categories Announcement ARM Gatherings News Notices Social Events Չինահայ

No Comments