Հայ և Չին համալսարաններ քննարկել են համատեղ կրթական ծրագրեր

October 07, 2017
Սույն թվականի հունիսի 14-18 տեղի ունեցավ Հարավարևմտյան համալսարանի ղեկավարության պաշտոնական այցելությունը ՀՊՄՀ, որտեղ կնքվեց Միջազգային Փոխըմբռնման հուշագիր, որից հետո առաջին քայլը եղավ Մանկավարժական համալսարանի 2 ուսանողների հունիսի 16-ից հուլիսի 2-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցելու Չինաստանի հարավարևմտյան համալսարանում անցկացվող «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին:

Այնուհետև uեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Մակավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն ու Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը պաշտոնական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Չունցին քաղաքի Հարավարևմտյան համալսարանում էին։ ՀՊՄՀ-ի պատվիրակությունը հանդիպեց բուհի պրոռեկտորներին, Կրթության, Քաղաքագիտության, Փիլիսոփայության և Կառավարման ֆակուլտետների, միջազգային համագործակցության և միջազգային քոլեջի ղեկավարությանը:

Այցի ընթացքում Մանկավարժականի պատվիրակների աշխատանքներին աջակցում էր բուհի շրջանավարտ և աշխատակցուհի Անի Մելիքյանը, ով ի սկզբանե հիմք է հանդիսացել երկու համալսարանների համագործակցությանը և ներկայումս սովորում է Չունցինի Հարավարևմտյան համալսարանում: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համատեղ տարբեր կրթական ծրագրերի և գիտահետազոտական աշխատանքներին իրագործման, երկարաժամկետ և կարճաժամկետ կրթական ծրագրերի շրջանակներում ուսանողների փոխանակման, ՀՊՄՀ-ում Հարավարևմտյան համալսարանի մագիստրոսների պրակտիկայի անցկացման և համատեղ այլ կրթական նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր:

Ներկայացված ծրագրերի իրագործումը Հարավարևմտյան համալսարանը և ՀՊՄՀ ղեկավարություները համարեցին չափազանց կարևոր:

 
Share This Post
Categories ARM News Notices

No Comments