Հայկական Ավանդական Պարերի Դասընթացներ Պեկինում

September 27, 2017
Հարգելի՛Չինահայեր,

Չինաստանի հայկական ուսանողական միությունը Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ առաջին անգամ կազմակերպում է հայկական ավանդական պարերի բաց դասընթացներ Պեկին քաղաքում: Դասընթացները կվարի «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խմբի անդամ Արման Ասրյանը։

Նախաձեռնության հիմնական նպատակը հայության շրջանում ազգային մշակույթի տարածումն ու պահպանումն է, ինչպես նաև Պեկինում տեղի ունեցող հայկական և միջազգային մշակութային տարբեր միջոցառումներին հայկական ավանդական պարերի համարներով պատշաճ ներկայանալը։

Հետաքրքրվողներին խնդրում ենք արձագանքել՝ կապվելով կազմակերպիչների հետ (օգտագործելով հաղորդագրության վերջում առկա կոնտակտային տվյալները) և նշելով, թե ստորև նշված օրերից որը կամ որոնք են ավելի հարմար դասերի անցկացման համար․

ա) երկուշաբթի,

բ) չորեքշաբթի,

գ) ուրբաթ,

դ) շաբաթ։

Սիրով սպասում ենք Ձեր արձագանքներին։

Կոնտակտային տվյալներ՝

Wechat ID:Araks2014

Հեռախոս։ 13001030511
Share This Post
Categories Announcement ARM News Notices Social Events Չինահայ

No Comments