Միջազգային Մշակութային Փառատոն Նանծին Քաղաքում
November 04, 2017
2017 թ. նոյեմբերի մեկին Չինաստանի Նանծին քաղաքի Նանծինի Մանկավարժական Համալսարանում անց կացված միջազգային մշակութային փառատոնին հայ ուսանողները ներկայացրին Հայաստանը: Փառատոնին մասնակցում էին ավելի քան 30 երկրներից եկած ուսանողներ, ովքեր մեծ սիրով ներկա հյուրերին ներկայացրին իրենց մշակույթն ու ավանդույթները:
Նանծինի հայ ուսանողները՝ Անի Մարգարյանը, Աննա Ադամյանը, Անի Թադևոսյանը, Հայկ Գեղամյանը, Վահան Գեղամյանը և Դավիթ Նահապետյանն աչքի ընկան կազմակերպչական մեծ ունակություններով և աշխատանքի ընթացքում ցուցաբերեցին մի շարք կարևոր հատկանիշներ:
Հայ ուսանողները փառատոնի ժամանակ ներկայացան հայկական ավանդական ձեռագործ հագուստներով՝ Էրզրում/Կարինի և Թիֆլիսի հայկական տարազային համալիրներով, ինչպես նաև ներկայացրին հայկական տարազի յուրահատկություններն ու հայկական արդ ու զարդը: Հյուրերը հնարավորություն ունեցան տեսնելու հայկական ձեռագործ փոքրիկ գորգ և համտեսելու հայկական ավանդական ուտելիքներ ու լավաշ:
Հայ ուսանող Անի Մարգարյանը հանդես եկավ գեղեցիկ հայկական Ուզունդարա պարով: Փառատոնի մյուս մասնակից երկրներն ու այցելուները բավականին հետաքրքրված էին հայկական տաղավարով ու տարազներով, բազմաթիվ հյուրեր լուսանկարվելու ցանկություն հայտնեցին և իրենց հուշերում կպահեն դեռ երկար կպահեն այս օրը :
Նշենք նաև, որ Նանծինի հայ ուսանողները շարունակելու են ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկայում Նանծին քաղաքում կազմակերպվելիք այլ մշակութային միջոցառումներին: Նրանց մեծ հաջողություններ և շնորհակալություն կատարած աշխատանքի համար:
Չինաստանում հայկական ՈՒսանողական Միություն
Լրատվատեղեկատվական հանձնաժողով
Ա. Ներսիսյան
No Comments