Հայ ուսանողները ներկայացնում են Հայաստանը

April 27, 2018
2018 թվականի ապրիլի 24-ին Շանդոնի համալսարանում (Shandong University) տեղի ունեցավ 17-րդ մշակութային փառատոնը, որտեղ բուհի ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը, խոհանոցը, երաժշտությունն ու պատմությունը: Թեպետ համալսարանն ունի ավելի քան չորս հազար արտասահմանցի ուսանող աշխարհի բոլոր ծայրերից, մշակութային փառատոնին ներկայացված էին միայն 17 պետություն: Այդ երկրների թվում էր նաև Հայաստանը: Հայ ներկայացուցիչները փորձել էին հնարավորինս բարձր մակարդակով ներկայացնել Հայաստանն ու հայ մշակույթը: Չինացի և արտասահմանցի հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու  դոլմա, հարիսա, չիր ու գաթա: Ներկայացված էին ազգային հագուստներ, գործվածքների և կտորեղենի նմուշներ: Հայաստանի ներկայացուցիչներն էին Արտյոմ Ավագյանը, Ավետիք Փաշայանը, Վահե Վարդանյանը, Միքայել Թումանյանը, Սիս Աղայանցը և Դավիթ Ստեփանյանը:

    Երեկոյան կազմակերպվել է մոմավառություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի:

   
Share This Post
Categories Announcement

No Comments