ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Լուսանկարների մրցույթի ամփոփում

April 19, 2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ չինահայեր,

Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ արդեն հայտնի են «Մի նկարի պատմություն» ֆոտոմրցույթի հաղթողների անունները: Ապրիլի 12-ին անցկացված բաց քվեարկության և Ապրիլի 16-ին անցկացված ժյուրիի քննարկմնան արդյունքում մրցույթում հաղթած լուսանկարները ըստ բովանդակության բաժանվել են երեք անվանակարգի 1. <<Հայ-չինական բարեկամւթյուն>> անվանակարգում լավագույն լուսանկար է ճանաչվել Արամ Խաչիյանի «Չինահայկական նախաճաշ» լուսանկարը, ով մրցույթում հաղթելու կապակցությամբ կարժանանա 500RMB դրամական պարգևի և նվերի: Այս մասնակցի նկարը և պատմությունը համապատասխանում է մրցույթի բոլոր պահանջներին, հետաքրքիր է և սիմվոլիկ:

    Երկրորդ <<Ամենաազդեցիկ լուսանկար>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Արմեն Կուրղինյանի լուսանկարը: Արմենն ասում է, որ պարելու իրավունք ունեն բոլորը, անկախ ամեն ինչից:   Երրորդ հաղթող լուսանկարը լավագույնն է թե՛ իր կատարման տեխնիկայով ու որակով, թե՛ մտահաղացմամբ: <<Լավագույն լուսանկար>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Գուրգեն Ասրիյանի <<Վանական>> լուսանկարը: Երկրորդ և երրորդ անվանակարգերում հաղթողները հավասարապես կարժանանան 250 ական RMB դրամական պարգևի և նվերների:

Նվերների կարժանանան նաև Հարութ և Մարի Տոներյաններն ու փոքրիկ Վեյանը:

 

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին հետաքիքիր լուսանկարների համար: Շնորհակալություն չինահայ ընկերներին ՈՒՄ խորհրդի աշխատանքին հետևելու, օգնելու և դրական արձագանքների համար: Հետագայում սպասեք նոր մրցույթների և հետաքիքիր իրադարձությունների մեր փոքրիկ խմբերում:

Հատուկ շնորհակալություններ <<Մի լուսանկարի պատմություն>> ժյուրիի անդամներին՝ Վաչե Պետրոսյանին, Ռուբեն Գինեյին և Սևադա Գրիգորյանին:

Մրցույթը կազմակերպեցին և անցկացրին՝ ՈՒՄ խորհրդի նախագահ Ա. Ներսիսյան, ՈՒՄ Մշակութային հանձնաժողովի անդամներ Աննա Ադամյան և Արևիկ Մարգարյան:

Սիրով՝ ՈՒՄ խորհրդի թիմ    
Share This Post
Categories Announcement ARM News Notices Social Events Չինահայ

No Comments