Ուսանողական միության ղեկավարի արտահերթ ընտրություններ

June 12, 2017
2017թ․ հունիսի 29-ին տեղի կունենա Չինաստանի Հայկական ուսանողական միության նախագահի արտահերթ ընտրությունները։ Քվեարկությանը կարող են մասնակցել Չինաստանի Հայկական համայնքի անդամները հետևյալ կարգով․ անհրաժեշտ է հունիսի 29-ին contact@chinahay.com հասցեին ուղարկել նամակ՝ վերնագրելով Ուսանողական միություն, ապա նամակի բովանդակությունում նշել թեկնածուի անունը, իսկ անվան մոտ՝ նշել այո՛ համաձայնության դեպքում և ո՛չ դեմ լինելու դեպքում։ Ապրիլի հինգին հայտարարված մրցույթին դիմել է Արաքսյա Ներսիսյանը, ով հաջողությամբ ստացել է հանձնաժողովի համաձայնությունը և հայտարարագրվել որպես թեկնածու։
Մրցույթ՝ Չինաստանի Հայկական Ուսանողական միության ղեկավարի թափուր պաշտոնի համար
Ստորև կարող եք ծանոթանալ Արաքսյա Ներսիսյանի ինքնակենսագրությանը։ Nersisyan_Resume (1) Քվեարկության արդյունքները կհայտարարվեն հունիսի 30-ին՝ Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի նիստի ընթացքում հաստատվելուց հետո։
Share This Post
Categories Announcement News Notices

No Comments