ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

November 27, 2017
2017թ. նոյեմբերի 26-ինը տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների IV առցանց գիտաժողովը>>, որի նպատակն է կապ հաստատել Չինաստանում գտնվող հայ հետազոտողների և ուսանողների միջև, համախմբել այս կարևոր մտավոր ռեսուրսը, հայկական գիտական միտքը լավագույնս ներկայացնել Հեռավոր արևելքում։ Գիտաժողովի ընթացքում Նարե Հարոյանը (Շանհայի մանկավարժական համալսարան) խոսեց տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչների միջև ծագող խնդիրները, երբ նրանք աշխատում են տարբեր ազգություններից բաղկացած աշխատավայրում, Արմինե Արզումանյանը (Ռենմինի համալսարան, Պեկին) ներկայացրեց Չինաստանի Եվրասիայում աճող ազդեցության շրջանում Հայաստանի հնարավոր դերի շուրջ իր աշխատությունը, Արևիկ Մարգարյանը (Դալիանի համալսարան) բարձրացրեց Դայիանի համալսարանի Հայկական կենտրոնի արդյունավետության կարևորության բարձրացման հարցը,  Դիցանույշ Բաբայանը (ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ), ով ներկայումս բնակվում է Չինաստանում ներկայացրեց Հայերենագիտությունը Ֆրանսիայում քսաներորդ դարավերջին և քսանմեկերորդ դարասկզբին։ Հետազոտող Անի Մարգարյանը Նանծին քաղաքից ներկայացրեց հայկական ավանդական տարազներին վերաբերող սեփական հետազոտությունը։ Գիտաժողվը վարում էին Չինաստանի Հայկական համայնքի գործադիր մարմնի անդամներ Սարեն Աբգարյանը (Շանհայի Ծիաթոնի համալսարան), Նարե Հարոյանը (Շանհայի մանկավարժական համալսարան) և Չինաստանի Ուսանողական միության ղեկավար Արաքսյա Ներսիսյանը (Չինաստանի կենտրոնական ազգագրական համալսարան):
Share This Post
Categories ARM News Notices

No Comments