ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ II-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

October 29, 2015
Գիտաժողովի նպատակները Չինական բուհերում վերջին տարիների ընթացքում աճել է հայ գիտական մտքի ներկայությունը: 2014թ.-ին տեղի ունեցավ <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների I-ին գիտաժողովը>>, որի շնորհիվ միավորվեցին Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներն ու հետազոտողները: Գիտաժողովի արդյունքում կապ ստեղծվեց հայ ուսանողների ու հետազոտողների միջև, կազմավորվեց հայ չինագետների թիմը, որը Չինաստանումև և այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին, ներկայացնում է հայկական գիտական միտքը: Գիտաժողովին ներկայացված հետաքրքիր աշխատանքները տպագրվեցին: Գիտաժողովը մեծ հետաքրքրություն առաջացրեց, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից 2015թ. նոյեմբերի 29-ին տեղի կունենա <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների II-րդ գիտաժողովը>>, որը նպատակ ունի հարթակ տրամադրել Չինաստանում գտնվող հայ ուսանողներին ու հետազոտողներին՝ ներկայացնելու իրենց գիտական աշխատանքներն ու մտքերը, կապ հաստատել նորեկների ու Չինաստանում արդեն երկար տարիներ գիտական աշխատանք կատարողների միջև: Գիտաժողովի մասնակցության պայմանները Գիտաժողովին կարող են մասնակցել ներկայումս Չինաստանում գիտական աշխատանք կատարող, սովորող հայ ուսանողներն ու հետազոտողները: Գիտաժողովը կանկացվի օնլայն տարբերակով, որպեսզի միավորի Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայերին: Գիտաժողովին մասնակցելու համար կարելի է ներկայացնել գիտական հոդվածներ, մագիստրոսական, թեկնածուական թեզերի շուրջ աշխատանքներ, վերլուծական աշխանտքներ: Աշխատանքային լեզուն՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն: Աշխատանքների աբստրակտները պետք է լինեն 300-ից 1000 բառ: Յուրաքանչուր մասնակից հետազոտությունը ներկայացնելու, հարց ու պատասխանի համար կունենա 10 րոպե: Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` էլեկտրոնային տարբերակով, տառատեսակը` հայերենի անգլերենի և ռուսերենի համար` “Sylfaen”, տողերի միջև հեռավորությունը` 1,5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով: Նշել հեղինկաի անունը, ազգանունը, բուհը: Աշխատանքներն ուղարկել, ինչպես նաև հարցերի դեպքում գրել sahakyanmher@outlook.com էլ. հասցեին: Աշխատանքների աբստրակտների ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 20-ը: Գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 29-ին:Պեկինի ժամանակով՝ 21:00 Հաստատված մասնակիցները կտեղեկացվեն գիտաժողովի օնլայն ձևաչափի մանրամասներին: Գիտաժողովին որպես դիտորդ մասնակցելու մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ գրելով sahakyanmher@outlook.com էլ. հասցեին: image-0001 SHARE THIS POST
Share This Post
Categories Announcement Internal Meetings News Notices Social Events Uncategorized Various

No Comments