Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների I-ին գիտաժողով

October 25, 2014

  Գիտաժողովի նպատակները

Չինական բուհերում վերջին տարիների ընթացքում աճել է հայ գիտական մտքի ներկայությունը: <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների I-ին գիտաժողովը>> նպատակ ունի միավորելու` Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներին ու հետազոտողներին: Գիտաժողովի արդյունքում կապ կստեղծվի հայ ուսանողների ու հետազոտողների միջև կկազմավորվի հայ չինագետների թիմ, որը Չինաստանում կազմակերպվող գիտական միջոցառումներում կներկայացնի հայկական հետազոտությունները:  

                                                    Գիտաժողովի մասնակցության պայմանները

Գիտաժողովին կարող են մասնակցել ներկայումս Չինաստանում գիտական աշխատանք կատարող, սովորող հայ ուսանողներն ու հետազոտողները: Գիտաժողովը կանկացվի օնլայն տարբերակով, որպեսզի միավորի Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայերին: Գիտաժողովին մասնակցելու համար կարելի է ներկայացնել գիտական հոդվածներ, մագիստրոսական, թեկնածուական թեզերի շուրջ աշխատանքներ, վերլուծական աշխանտքներ: Աշխատանքային լեզուն՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն: Աշխատանքների աբստրակտները պետք է լինեն 300-ից 1000 բառ: Յուրաքանչուր մասնակից հետազոտությունը ներկայացնելու, հարց ու պատասխանի համար կունենա 10 րոպե: Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` էլեկտրոնային տարբերակով, տառատեսակը` հայերենի անգլերենի և ռուսերենի համար` “Sylfaen”, տողերի միջև հեռավորությունը` 1,5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով: Նշել հեղինկաի անունը, ազգանունը, բուհը: Աշխատանքներն ուղարկել, ինչպես նաև հարցերի դեպքում գրել chinaarmenia@yahoo.com էլ. հասցեին: Աշխատանքների աբստրակտների ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 22-ը: Գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Հաստատված մասնակիցները կտեղեկացվեն գիտաժողովի օնլայն ձևաչափի մանրամասներին: Գիտաժողովին որպես դիտորդ մասնակցելու մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ գրելով chinaarmenia@yahoo.com էլ. հասցեին:
Share This Post
Categories Announcement Internal News Various