Հայկական եռագույնը ծածանվեց Պեկինի Մանկավարժական Համալսարանում

June 01, 2017
Սույն թվականի Մայիսի 21-ին Պեկինի մի շարք համալսարաններում կազմակերպվեցին մշակույթի օրեր: Պեկինի Մանկավարժական Համալսարանում չորս տասնյակից ավելի մասնակից երկրների շարքում էր նաև Հայաստանը: Համալսարանի ուսանողները, դասախոսներն ու հյուրերը հնարավորություն ունեին համտեսելու հայկական խոհանոցի մի շարք ավանդական կերակրատեսակներ, այդ թվում Տոլմա և Հարիսա, ինչպես նաև ճաշակեցին հայկական գինի ու կոնյակ: Համալսարանի հայ ուսանողները սիրով պատասխանում էին մարդկանց հարցերին ու  ծանոթացնում իրենց երկրի պատմությանը: Մարդիկ շատ հետաքրքրված էին հայկական մշակույթով և տպավորված հայերի ընկերասիրությամբ: Բոլոր հյուրերն իրենց հետ հաճելի տպավորություններ տարան, իսկ համալսարանի հայ ուսանողները հպարտ էին, որ ևս մեկ անգամ ծածանվեց հայկական դրոշը:

   

  Նյութի հեղինակ՝ Ա. Ներսիսյան
Share This Post
Categories Announcement ARM News Notices Social Events Չինահայ

No Comments