Մշակույթի օր Պեկինի Լեզվի և Մշակույթի Համալսարանում

June 10, 2017
Պեկինի Լեզվի և Մշակույթի Համալսարանում մայիսի 21-ին կազմակերպված մշակույթի օրվան մասնակից էին ավելի քան 100 երկրներ: Համալսարանի հայ ուսանողները պահպանելով ավանդույթը չինացի հյուրերին ներկայացրին հայկական տարազն ու խոհանոցը: Նրանք պատմում են, որ հյուրերը մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հայկական մշակույթի նկատմամբ: Ոմանք եկել էին հայկական եռագույնով և պատմել, որ պատրաստվում են ամռանն այցելել Հայաստան: Նրանցից շատերն այցելում են սովորելու, մյուսները ճանապարհորդելու նպատակով: Ուրախալի է, որ մեր երկիրը  դարձել է գրավիչ նպատակակետ օտարերկրացիների համար:  

  Նյութի հեղինակ՝ Ա. Ներսիսյան  
Share This Post
Categories ARM Gatherings News Notices Social Events Չինահայ

No Comments