Դալիանի հայերը նշում են ՀՀ անկախության 26 ամյակը

September 28, 2017
Սեպտեմբերի 27ին Դալիանի օտար լեզուների համալսարանի հայագիտության կենտրոնում անց կացվեց ՀՀ անկախության 26 ամյակին նվիրված փոքրիկ միջոցառում: Միջոցառման ընթացքում հայ ուսանողները չինացի ուսանողներին ներկայացրեցին Հայաստանի պատմությունն ու մշակույթը: Հայաստանի մասին գիտելիքները ստուգելու համար անց կացվեց նաև հարց-պատասխան՝ խաղի տեսքով: Միջոցառման ընթացքում հնչեց հայկական երգ ու ներկաները պարեցին հայկական պարեր: Ուրախալի է նշել, որ չինացի ուսանողները հատկապես հետաքրքրված էին հայկական պարերով:

Share This Post
Categories Announcement ARM Gatherings Meetings News Notices Չինահայ

No Comments