Հայ կրթօջախների ներկայացուցիչների այցը Դալիան քաղաք

November 07, 2017
Սույն թվականի Հոկտեմբերի 27-30 -ը Դալյանի Օտար Լեզուների Համալսարանը հյուրընկալեց ՀՀ Դպրոց-կենտրոնների միության անդամ դպրոցների տնօրեններին և Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացուցիչներին` ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի գլխավորությամբ և ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Արթուր Իսրայելյանի մասնակցությամբ: Չորս օրերի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան այցելել Դալյան քաղաքի տեսարժան վայրերը, ծանոթանալ հյուրընկալող համալսարանին, ինչպես նաև հնարավորություն ունեցան հանդիպել համալսարանի մի շարք դասախոսների հետ:

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ հանդիպում Դալյանի համալսարանի ռեկտոր տիկին Լյու Սունի և մի շարք ֆակուլտետների դեկանների հետ: Հանդիպան ընթացքում երկու կողմերը կիսվեցին կրթության ոլորտում իրեց աշխատանքային փորձով , ինչպես նաև քննարկվեցին Դալյանի Օտար Լեզուների Համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի միջազգային ֆակուլտետի միջև հետագա համագործությանը վերաբերող հարցեր: Նույն օրը Հայասատանի պատվիրակությունը հանդիպեց Դալյանի Օտար Լեզուների Համալսարանում սովորող հայ ուսանողների հետ, հանդիպումը անցավ ջերմ և ընտանեկան մթնոլոորտում:

 
Share This Post
Categories Announcement ARM Meetings News Notices

No Comments