ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ «ՍՏԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ. ՀԱՆԳՐՎԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔ (2016 թ. հունիսի 11-17)

March 26, 2016
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ • Հայաստանն ունի հսկայական ներուժ, ձեռքբերումներ, մրցունակ բնագավառներ, որոնցով կարող է ներկայանալ աշխարհին և Սփյուռքի ներգրավմամբ ու մասնակցությամբ նոր զարգա-ցում¬ներ և հաջողություններ արձանագրի: Այստեղ իրենց անփոխարինելի կարևորագույն դերակատարումն ունեն երիտասարդները: ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ • Ծրագիրն ամենամյա է: Այն միտում ունի միավորել Սփյուռքի և Հայրենիքի երիտասարդներին, երիտասարդ մասնագետներին, ամրապնդել նրանց կապը Հայաստանի հետ: • Ստեղծարար միտք ունեցող երիտասարդներին հնարավորություն տալ միմյանց փոխանցել իրենց փորձն ու գիտելիքը: • Աշխարհասփյուռ հաջողության հասած հայերի պատմությունների միջոցով (ձեռներեցութ-յուն, գիտական հայտնագործություններ, նորարարական ստարտ-ափներ և այլն) կարելի է մոտիվացվել hատկապես հայրենիքի հետ կապ չպահպանող երիտասարդներին և ոգեշնչել տեղացի երիտասարդների հետ համատեղ ձեռնարկներ իրականացնելու մտահղա¬ցումնե¬րով: Տաղանդ¬ների և մշակույթների միախառնումը ստեղծագործական հե¬տաքրքիր մթնո¬լորտ կարող է ձևավորել աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մարդկանց միջև՝ նպաստելով նրանց գործակցությանը և Հայրենիքում ծրագրերի իրականաց¬մա¬նը: ՆՊԱՏԱԿՆԵՐ • Ներգրավել և համախմբել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Հայրենիքի՝ որպես միասնության առանցքի շուրջ: • Ստեղծել հայ երիտասարդ մասնագետների (աշխարհի առաջնակարգ համալսարաննե-րում սովորող և շրջանավարտ) ցանց և նպաստել նրանց միջև կապի ձևավորմանն ու զարգաց-մանը, հետագա գործակցությանը՝ նպաստելու հայոց պետության զորացմանը, ինչը կարող է ընդօրինակելի լինել տարածաշրջանի և աշխարհի տարբեր պետությունների համար: ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ • Ծրագիրն իրականացվելու դեպքում կօգնի ամուր կապեր հաստատել, համատեղ գործակցության միջավայր ստեղծել ստեղծարար և օժտված երիտասարդների երկխոսության համար։ • Հայկական աշխարհի վերաբերյալ եղած գիտելիքները գործնական ճանաչողության դաշտ կմտնեն՝ ձևավորվող ցանցի միջոցով ընդլայնվելու և տարածվելու նպատակադրմամբ: • Հայաստանում և Սփյուռքում տարբեր բնագավառներում իրականացվող աշխատանք-ների կազմակերպման համար կստեղծվեն կենտրոններ, խմբեր և ընկերություններ: Ի՞ՆՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ • Ծրագիրը երիտասարդ մասնագետներին, ուսանողներին և գիտնականներին տալիս է աշխատաժողովներին մասնակցելու, ամենատարբեր բնագավառների կարող մարդկանց հետ հաղորդակցվելու և համատեղ ծրագրեր մշակելու հնարավորություն: Աշխատաժողովները/սեմինարները կվարեն տվյալ ոլորտում արդեն հայտնի գիտնականներ, փորձագետներ (Հայաստանից, Սփյուռքից, նաև օտարազգի): • Բազմաթիվ ընկերություններ համաժողովի մասնակիցներին կառաջարկեն Հայաստանի հետ կապ ստեղծելու և տեղի գործընթացներում ներգրավվելու հնարավորություններ (ստարտափներ, հետազոտական կենտրոններ, բիզնես-նախագծեր և այլն): • Մասնակիցներին կառաջարկվեն միասին սովորելու և ստեղծելու ոչ ավանդական եղանակներ, նրանք հնարավորություն կունենան այցելել հայաստանյան կազմակերպություններ, ծանոթանալ եղած փորձին և առաջարկել նոր լուծումներ: ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ԵՆ • ՀՀ սփյուռքի նախարարություն • ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակ • «Լույս» հիմնադրամ • «Այբ» հիմնադրամ Մասնակցությամբ՝ տե´ս ոլորտային խմբերում ներգրավված բոլոր կառույցները: ՆԱԽԱԳԾԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ • Ծրագիրը կանցկացվի Հայաստանում կամ Հայաստանից դուրս գտնվող մեծ համայնքնե-րում յուրաքանչյուր տարի՝ հունիսի կեսերին: • 2016 թ. միջոցառումները կանցկացվեն հունիսի 11-16-ը. o Հունիսի 11-15-ը կկազմակերպվեն մասնագիտական հանդիպում-քննարկումներ, o Հունիսի 15-ին բոլոր մասնակիցները կմեկնեն Ծաղկաձոր, o Հունիսի 16-ին տեղի կունենա համաժողով Ծաղկաձորում, կամփոփվեն համաժողովի արդյունքները: ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆԸ Ծրագիրը նախատեսված է աշխարհի առաջնակարգ բուհերում սովորող կամ շրջանավարտ երիտասարդների և մասնագետների համար, որոնք փնտրում են նոր բացահայտումներ, արձանագրել են արդյունքներ գիտության կամ իրենց մասնագիտական ոլորտներում, ցանկանում են խորացնել ինքնաճանաչումը ու կապ հաստատել գաղափարակից մարդկանց հետ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել աշխարհի առաջնակարգ համալսարանների բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մինչև 35 տարեկան հայ ուսանողները, շրջանավարտները: ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԵՐՆ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ • Գյուղատնտեսություն • Նոր տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն • Հանրային կառավարում, համահայկական շահերի պաշտպանություն (advocacy) • Մաթեմատիկա և ֆիզիկա • Մշակութային ժառանգության պահպանում • Տնտեսագիտություն. բիզնես ծրագրեր • Կենսաքիմիա, դեղագործություն • Վերականգնողական էներգիա • Շրջակա միջավայր • Առողջապահություն • Կրթություն, գիտություն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱԶԱՅՒՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԸՍՏ ՈԼՈՐՏ¬ՆԵ¬¬ՐԻ • Գյուղատնտեսության ոլորտ՝ o ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, o Անհատ ձեռներեցներ, o Ջերմոցագործություն, o Գինեգործություն (Էռնեկյան), o Անասնապահություն, պանրագործություն, o Հողային տնտեսություն, o Այգեգործություն, պտուղ-բանջարեղենի մշակում, o Մեղվաբուծություն, o Այլ: • Նոր տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն՝ o Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, o Ճարտարապետության և շինարարության համալսարան, o «Թումո» կենտրոն, o «PicsArt», o «Synergy», o «Granatus», o «Synopsys», o Այլ: • Հանրային կառավարում, համահայկական շահերի պաշտպանություն (advocacy) և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդում՝ o ՀՀ Նախագահի աշխատակազմ. o ՀՀ կառավարության աշխատակազմ, o ՀՀ սփյուռքի նախարարություն, o ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, o ՀՀ պետական կառավարման ակադեմիա, o E-governance, o Այլ, հասարակական: • Մաթեմատիկա և ֆիզիկա՝ o Երևանի պետական համալսարան, o ՀՀ ԳԱԱ, o «ՔԵՆԴԼ» ՍՀԻ, o «ԱՅԲ» հիմնադրամ: • Մշակութային ժառանգության պահպանում՝ o ՀՀ մշակույթի նախարարություն, o Հուշարձանների պահպանության վարչություն, o Գորգագործություն (Մեգերյան կարպետ), o Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ (ղեկավար՝ հուշար-ձանա¬գետ Սամվել Կարապետյան): • Տնտեսագիտություն. բիզնես- ծրագրեր՝ o ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, o Համաշխարհային բանկ, o Armenian Business Network, o Հայկական զարգացման հիմնադրամ, o Մի շարք կայացած գործարարներ: • Կենսաքիմիա, դեղագործություն՝ o ՀՀ ԳԱԱ, o «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG», o ԳլաքսոՍմիթՔլայն հայաստանյան ներկայացուցչություն, o Այլ: • Վերականգնողական էներգիա՝ o ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, o Հայաստանի Ամերիկյան համալսարան, o Ավետիսյան դպրոց, o ՀԲԸՄ, o Այլ: • Շրջակա միջավայր՝ o Խոսրովի պետական արգելոց, o Սևանի ձկնաբուծարան, o Armenian Tree Project, o Հանքարդյունաբերության ոլորտ, o Այլ: • Առողջապահություն՝ o ՀՀ առողջապահության նախարարություն, o Հայ-ամերիկյան բժշկական կենտրոն, o Իզմիրլյան կենտրոն, o Այլ: • Կրթություն, գիտւթյուն՝ o ՀՀ կրթության նախարարություն, o Երևանի պետական համալսարան, o ՀՀ ԳԱԱ, o «Այբ» հիմնադրամ, o «Idea» հիմնադրամ, o «Լույս» հիմնադրամ, o Այլ: Հարցերի դեպքում կարող եք գրել տիկին Անահիտ Զոհրայանին` հետևյալ հասցեով anahit_z53@mail.ru
Share This Post
Categories Announcement ARM

No Comments