Գործադիր մարմնի անդամների ընտրություններում թեկնածության առաջադրման կարգ

January 17, 2017
Գործադիր մարմնի անդամների ընտրություններում թեկնածության առաջադրման կարգ 2017թ. հունվարի 30-ին, Չինաստանի Հայկական համայնքի (Չինահայ) Գործադիր մարմնում տեղի կունենան ընտրություններ: Չինաստանի Հայկական համայնքի անդամները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը: Թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները. 1. Ունենալ հայկական ծագում, գտնվել Չինաստանում, 2. Ակտիվ մասնակցություն՝ Չինաhայի կազմակերպած միջոցառումներին ( կցել 100-200 բառով word նիշք՝ պատմելով մասնակցության մասին) 3. Հետաքրքրված լինել Չինահայի միջոցով Չինաստանում հայապահպանության գործին նպաստելու մեջ 4. Ցանկություն ունենալ շաբաթական 2-3 ժամ աշխատանք կատարել 5. Ներկայացնել երաշխավորագիր՝ Չինահայի Գործադիր մարմնի ներկայացուցչից: Գործադիր մարմնի ներկայացուցիչը երաշխավորագիրը պետք է ուղարկի սեփական էլ. փոստից 6. Ուղարկել ինքնակենսագրությունը (CV) Բոլոր պահանջվող փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է հունվարի 27-ը (ներառյալ): Պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով contact@chinahay.com նամակը վերնագրելով՝ <<Չինահայի ԳՄ ընտրություններ>>: Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած թեկնածուները Ընտրական կոմիտեից պատասխան նամակ կստանան հունվարի 29-ին: Ընտրական կոմիտեն պարտավորված չէ որևէ բացատրություն կամ պատասխան նամակ ուղարկել առջին փուլը չհաղթահարած թեկնածուներին: Առաջին փուլը հաղթահարածները իրավունք կստանան հայտագրվել և մասնակցել հունվարի 30-ի ընտրություններին: Ձևաչափի մասին կտեղեկացվեն մինչև հունվարի 30-ը: Ի գիտություն կամավորներին Չինահայի Գործադիր մարմնում կամավորության սկզբունքներով 3 ամսից առավել աշխատած կամ Չինահայի շրջանակներում սեփական նախաձեռնությամբ մեկ և ավելի հանրությանը հայտնի միջոցառում կազմակերպած անհատները կարող են միայն ուղարկել նամակ՝ նշելով, որ ցանկանում են առաջադրվել, կցելով նաև ինքնակենսագրությունը:
Share This Post
Categories Announcement ARM Internal News Notices Չինահայ

No Comments