Տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի 2017թ․ վեցերորդ առցանց նիստը

July 04, 2017
2017թ. հունիսի 30-ին տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի (ՉինաՀայ) Գործադիր մարմնի ընթացիկ տարվա թվով վեցերորդ նիստը: Նիստին մասնակցեցին Հոնկոնգի, Նանծինի, Գուանջոյի, Շանհայի, Թիենծինի, Պեկինի ներկայացուցիչները։Քննարկվեցին Համայնքի նախաձեռնություններին և գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Քննարկվեցին ՉինաՀայի կողմից կազմակերպվող Համահայկական առցանց գիտաժողովի կազմակերչական խնդիրներին առնչվող հարցերը, քննարկվեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ համատեղ կրթաթոշակին վերաբերող խնդիրները, ներկայացվեց Չինաստանում և Ռուսաստանում Հայաստանի գաղտնիքներ ծրագրի վերջին հաջողությունները։ Արաքս Ներսիսյանն ընտրվեց Չինաստանի Հայկական համայնքի Ուսանողական միության նախագահ։ Ներկայացվեց Չինաստանի Հայկական համայնքի որոշ անդամների կողմից կազմակերպված բարեգործական ծրագիրը։ Կարևորվեց Չինաստանի Հայկական համայնքի իրավաբանական մարմնում հերթական հաշվեքննություն անցկացնելու հարցը։ Որոշվեց հուլիս ամսվա գործողությունների պլանը, գործադիր մարմնի անդամները հանձնարարականներ ստացան։
Share This Post
Categories Announcement News Notices

No Comments