Տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի 2017թ․ յոթերորդ առցանց նիստը

October 13, 2017
2017թ. Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի (ՉինաՀայ) Գործադիր մարմնի ընթացիկ տարվա թվով յոթերորդ նիստը: Քննարկվեցին Համայնքի նախաձեռնություններին և գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացվեց ՉինաՀայի կողմից Հոնկոնգում և Շանհայում կազմակերպած միջոցառմումները, որոնք նվիրված էին ՀՀ Անկախության օրվան, ինչպես նաև  համայնքի անդամների կողմից Երևանում կազմակերպված հավաքույթը։ Առցանց կառավարման պատասխանատուները ներկայացրեցին պլատֆորմում կատարվող բարեփոխումները, որոնց շնորհիվ հստակեցվել են մեխանիզմները։ Ներկայացվեց և հաստատվեց Ուսանողական միության նոր ղեկավարի՝ Արաքս Ներսիսյանի, կողմից առաջարկված մի շարք ծրագրեր։ Սարեն Աբգարյանը հաշվետվություն ներկայացրեց Համայնքի տարբերանշաններով արտադրված իրերի վերաբերյալ, որոնց վաճառքից ստացված եկամուտը հնարավոր կլինի փոխանցել Համայնքի բյուջե։ Մհեր Սահակյանը կարևորեց  Գործադիր մարմնի առաջիկա ընտրությունները ժողովրդավարական և հավուր պատշաճի անցկացնելը։ Որոշվեց սահմանել «ՉինաՀայ Ասպետ» բարձր պարգևը, որով կպարգևատրվեն Չինաստանի Հայկական համայնքի մարմինների  ստեղծման, կառավարման գործում զգալի ավանդ ունեցող անհատները։
Share This Post
Categories ARM News Notices

No Comments