Հայտարարություն

April 30, 2018
Սիրելի՛ Չինահայ ուսանող,

Ինչպես տեղյակ ես Չինաստանի Հայ Ուսանողական Միությունը միավում է Չինաստանում սովորող ուսանողներին, զբաղվում է ուսանողներին հուզող հարցերով, չինահայերի շրջանում կազմակերպում է հետաքրքիր միջոցառումներ:

Վերջին ուս. տարվա ընթացքում ՈւՄ-ն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնցից հատկանշական է նշել Պեկին քաղաքում անցկացված հայկական ավանդական պարերի դասընթացները, որին հաջորդեց Նանկինում անցկացվող նույնատիպ դասընթացը, վերջին ամսվա ընթացքում կազմակերպվեց «Մի նկարի պատմություն» խորագրով լուսանկարների մրցույթը և այլն:

ՈւՄ-ն ունի երեք հիմնական հանձնաժողովներ, դրանք են՝ Գիտական, Մշակութային և Լրատվատեղեկատվական: Մոտ ապագայում նախատեսվում է ստեղծել նաև Սպորտի հանձնաժողով: Հանձնաժողովներից յուրաքանչյուրն իրականացնում է իր առջև դրված խնդիրները:

Մեր թիմի բոլոր անդամները կամավորներ են և սիրով իրենց ազատ ժամանակից տրամադրում են ինձ և քեզ: Մեր շարքերում պակասում են մարդիկ, ովքեր լի են ամենատարբեր գաղափարներով ու բավական համարձակ դրանք իրականացնելու համար: Եթե դու ակտիվ ու վառ կերպար ես, սիրում ես նոր մտքեր քննարկել և ցանկանում ես քո մտավոր ներդրումն ունենալ ՉԻՆԱՀԱՅ-ում, ապա մենք հենց քեզ ենք փնտրում:

ՈւՄ խորհրդի թիմին միանալու համար ուղարկիր քո CV-ին chinahay.su@gmail.com էլ. հասցեին և նշիր թե որ հանձնաժողովի հանդեպ ես առավել հետաքրքրված: Մեր թիմի այլ անդամների հետ կարող ես կապվել նաև wechat-ով:

Սիրով սպասում ենք քեզ:

Հարգանքով` ՈւՄ թիմ 2018.April.30
Share This Post
Categories Announcement

No Comments