Հայաստան

Հայաստանը գտնվում է Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ, Կովկասի տարածաշրջանում: Այն համարվում է քաղաքակրթության օջախը, քանի որ քաղաքակրթությունը հենց այստեղից է սկիզբ առել: Շատերը պնդում են, որ Հայաստանը համապատասխանում է Եդեմի պարտեզի լեգենդար տեղին, եւ հին ժամանակներից մինչեւ այժմ, ճանապարհորդները վկայում են այն մասին, որ Նոյյանի տապանը դեռեւս գտնվում է Արարատ լեռան գագաթին:

Վերջին հարյուրամյակների պատմական իրադարձությունները հանգեցրել են նրան, որ հայ գաղթականները ներկայումս հրեաների հետ միասին, միակ ազգությունն են, ովքեր ավելի շատ են Սփյուռքում, քան իրենց երկրում: Ենթադրվում է, որ աշխարհի ավելի քան յոթ միլիոն հայերից ընդամենը երեք միլիոնն է ապրում Հայաստանի Հանրապետությունում: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայեր կան:

Armenia and NKR   

Հայաստանը պատկերված է աշխարհի հնագույն քարտեզի վրա (մ.թ.ա. 6-րդ դար) Բաբելոնի եւ Ասորեստանի հետ միասին: Երկրում մինչ այժմ պահպանվել են բազմաթիվ նախապատմական հուշարձաններ (քարանձավներ, հնագույն աստղագիտական քարտեզներ), ինչպես նաեւ անտիկ տարրեր: Հայաստանի եզակի բնությունը, առատ մշակութային ժառանգությունը, խոհանոցը եւ հյուրընկալությունը այն դարձնում են այդքան յուրահատուկ եւ հարուստ: Ահա որոշ այլ փաստեր Հայաստանի մասին՝

  • Շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի առաջնային ուսումնական ծրագրում, այնպիսի առարկաների հետ, ինչպիսիք մաթեմատիկան եւ պատմությունը:
  • Հայաստանն առաջին երկիրն էր, որը քրիստոնեությունը ընդունել է որպես պետական ​​կրոն: Այն 4000-ից ավելի պատմական եկեղեցիների եւ վանքերի օրրանն է:
  • Հայաստանը գինու արտադրության ամենահին երկրներից մեկն է աշխարհում։ Այն հիմնականում աճում է Արարատ լեռան հովիտներում, որից տեղացիները ստանում են բարձրակարգ գինի։
  • Հայաստանի մայրաքաղաքը՝ Երեւանը, աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է: Այն 29 տարով ավելի հին է, քան Հռոմը, և Բաբելոնի եւ ասորական Նինվեի քաղաքների հետ նույն տարիքի է։ Սակայն, բայց ի տարբերություն վերջինների, այժմ դարձել է բարգավաճ քաղաք:
  • Հայկական հացը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: Ոչ նյութական ժառանգության ցանկը ներառում է նաեւ `դուդուկ նվագելը, հայ խաչքարերի ստեղծման հմտությունը, ինպես նաև «Սասունցի Դավիթ» էպոսը: Հայաստանում կան 9 այլ մշակութային կոթողներ, որոնք գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: