Ճանապարհորդություն դեպի Հայաստան

logo

Աշխարհի ամենաերկար ճոպանուղին և Որոտանի կրճի հիասքանչ լանդշաֆտները Հայաստան այցելելու բազմաթիվ պատճառներից միայն երկուսն են։ Շատ քիչ են այն ժողովուրդները, որոնք կարող են պարծենալ իրենց հարուստ մշակութային ժառանգությամբ: Հայաստանի մայրաքաղաք Երեւանն է, որը ունի 6000 տարվա գինեգործության պատմություն և նույնիսկ 28 տարով ավելի մեծ է, քան Հռոմը։ Լինելով փոքր երկիր, Հայաստանը լի է անտիկ հուշարձաններով եւ պատմական կոթողներով: Այն ունի աներեւակայելի հին և հարուստ պատմություն, հետաքրքրաշարժ մշակույթ եւ գեղեցիկ բնություն: Հայաստանն էլ ավելի գեղեցիկ են դարձնում իր հյուրասեր բնակիչը, համեղ կերակուրները, ինչպես նաև կախարդիչ բնատեսարանները։

 

ԼԵԶՈՒ

Հայաստանում խոսում են հայերեն, որը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու է և Հայաստանի ու Արցախի պետական լեզուն է։ Այնուամենայնիվ, օտարերկրացիները կարող են տեղաբնակների հետ շփվել նաև անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Ճանապարհային նշանները սովորաբար անգլերեն եւ հայերեն են: Շատ հյուրանոցներ եւ զբոսաշրջային կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններ անգլերեն լեզվով է, ինչը զբոսաշրջիկների գործն էլ ավելի է հեշտացնում։

 

հԱՅԿԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐ

logo

Հայաստանն ունի հետաքրքիր, բազմազան ու համեղ խոհանոց, որի որոշ ճաշատեսակներ հայտնի են նույնիսկ Հայաստանից դուրս, ինչպիսիք են խորովածը և դոլման։ Ամենատարածված հացը լավաշն է, ինչը ավանդական թոնրի մեջ պատրաստվող բարակ հաց է և համալրվում է գրեթե բոլոր ուտեստներով: Հայկական ճաշատեսակների ընդհանուր բաղադրիչներն են՝ գառան միսը, սմբուկը, թթվասերը, կաթնաշոռը, խաղողի տերեւները եւ զանազան բուրավետ համեմունքներ: Երեւանում եւ այլ մեծ քաղաքներում (Դիլիջան, Գյումրի) կան բազմաթիվ ռեստորաններ, որտեղ կարելի է ճաշակել յուրահատուկ հայկական ուտեստները:

 

ԽՄԻՉՔՆԵՐ

logo

հայաստանում կարելի է ըմբոշխնել հանրահայտ հայկական կոնյակը և գինին։ Կոնյակը միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունի և տարեց տարի բազմապատկվում են դրա արտահանման ծավալները: Ինչ վերաբերում է գինեգործությանը, այն տարածաշրջանի առաջատար երկիրն է։ հայկական գինին ունի խաղողի քաղցր համ և ալկոհոլի բարձր պարունակություն, ինչը պարտադիր փորձում են հայաստան այցելած զբոսաշրջիկները։

 

Ահա մի քանի վայրեր, որտեղ անպայման պետք է այցելել.

 

ԵՐԵՎԱՆ

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է, որի հնագույն, ստորին շերտը թվագրվում է մուստերյան շրջանով (10–3,5 հազարամյակ առաջ)։ Որպես հին բնակավայր հայտնի են նաև Շենգավիթը և Կոնդը։ Երևանում կարելի է այցելել Մատենադարանը, ինչը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման, ինչպես նաև ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։

logo

Երեւանը մետրոպոլիտեն քաղաք է՝ աշխույժ գիշերային կյանքով, գեղեցիկ տեսարաններով, ակումբներով և ռեստորաններով։ Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Քաղաքի կենտրոնում են գտնվում քաղաքի հիմնական մշակութային օջախներից շատերը։ Դրանցից են Օպերայի և բալետի թատրոնը, Երևանի Կոնսերվատորիան, բազմաթիվ թատրոններ, Մատենադարանը, բազմաթիվ համալսարաններ, թանգարաններ և այլն։

 

ՏԱԹԵՎ

logo Տաթևը հայտնի է աշխարհի ամենաերկար՝ Տաթևի թևեր ճոպանուղով (5.5 կմ), որը նպաստում է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Տաթև գնալիս անպայման հարկավոր է այցելել Տաթևի վանքը (կառուցված 906 թվականին)։

 

ԳԱՌՆԻ ԵՎ ԳԵՂԱՐԴ

logo Գառնու ամրոցը գտնվում է Երևանին շատ մոտ։ Այն զբաղեցնում է 3, 5 հա տարածություն. նրա տարածքում են գտնվում Գառնու հեթանոսական տաճարը, արքունական բաղնիքը, ինչպես նաև 7-րդ դարում կառուցված Սուրբ Սիոն եկեղեցու ավերակները։ Գեղարդի վանք շատ մոտ է Գառնու ամրոցին, որտեղ պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։

 

ՆՈՐԱՎԱՆՔ

logoՆորավանքը , Հայ առաքելական վանական համալիր Է, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Դեռևս վաղ միջնադարից այն հանդիսացել է սրբատեղի։ Նորավանքի այցելությունն ավելի հաճելի է դառնում հատկապես մայրամուտից առաջ, երբ վանքի պատերը դառնում են ոսկեփայլ վարդագույն՝ արտացոլելով շրջակա ժայռերի վրա ընկած արևի ճառագայթները։ Եթե հաջողակ եք, հնարավոր է, որ տեսնեք նաև բեզոարյան այծերի։

հԱՂԱՐԾԻՆ

logoՀաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր Է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Հաղարծինի վանքային համալիրը բնության և ճարտարապետության մի սքանչելի ներդաշնակություն է։ Այցելուն դժվարությամբ է բաժանվում միջնադարյան նշանավոր վարդապետարաններից մեկից՝ Հաղարծինից, բնություն ու ճարտարապետության այդ գեղեցիկ հուշարձանից։