Ի՞նչ է Չինահայը

«Չինահայը» Չինաստանում և Հոնկոնգում հայ համայնքի պաշտոնական անունն է: Այն բաղկացած է երկու բառարմատներից`վերջինիը նշանակում է «հայ»:

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

Դարեր շարունակ հայերը ճամփորդել են, ապրել եւ աշխատել Չինաստանում: Չինահայ նախաձեռնությունը սկիզբ է առել 2006 թվականին, երբ Շենժենում ապրող  ֆրանսահայ Միհրան Փափազյանի ղեկավարած հայերի մի փոքր խումբ որոշեց Չինաստանում հայերի համար սոցիալական հարթակ ստեղծել։ Ներկայումս համայնքի թիվը կազմում է հինգ հարյուր մարդ, որոնք հիմնականում ապրում են Հոնկոնգում, Շենժենում, Գուանչժոյում, Շանհայում, Նանջինգում եւ Պեկինում:

Համայնքի անդամները տեղափոխվել են Չինաստան աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Ավստրալիայից, Կանադայից, Արգենտինայից, Բուլղարիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից եւ, իհարկե Հայաստանից: Հայերը Չինաստան են գալիս տարբեր նպատակներով, բայց հիմնականում իրենց կարիերան զարգացնելու համար: Չինաստանում կարելի է հանդիպել առեւտրականների, արտադրողների, դիզայներների, ոսկերիչների, օդաչուների, իրավաբանների, բանկիրների, հետազոտողների, լրագրողների, ներդրումային մենեջերների, արվեստագետների և ուսանողների:

ՆՊԱՏԱԿ

Համայնքի նպատակը Չինաստանի տարածաշրջանում գտնվող հայկական ծագում ունեցող անհատներին  համախմբելն ու իրենց հայկական համայնք մասնիկը դարձնելն է, ինչը շատ կարևոր է հայապահպանման գործընթացի համաև։ Սողիալական հարթակները օգտագործելով համայնքը սկսեց պարբերաբար հանդիպել Չինաստանի տարբեր քաղաքներում:

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համայնքը 2013 թ. Նոյեմբերին մեծ հաջողությունների հասավ Ջեք եւ Ջուլի Մաքսան Հոնկոնգի հայկական կենտրոնի բացման շնորհիվ։ Այն թույլ տվեց համայնքին վերջապես ունենալ հստակ վայր՝ ամենատարբեր  միջոցառումներն ու հանդիպումները անցկացնելու համար:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Մենք պարբերաբար ստանում ենք Չինաստան կամ տեղափոխվելու կապ ճանապարհորդելու հետ կապված բազմաթիվ դիմումներ։ , որոնք ճանապարհորդում են Չինաստան կամ տեղափոխվում: Համայնքի հետ կապ պահպանելու, ինչպես նաև նորություններին հետևելու համար առաջարկում են գրանցվել «Չինահայ» կայք էջին և/կամ միանալ մեր ում եւ / կամ միանալ մեր Ֆեսյբության էջին (ChinaHay – The Armenian Community of China):

Եթե ​​ունեք առաջարկներ, ապա ուղարկեք մեզ էլեկտրոնային փոստով, contact@new.chinahay.com

Leave a Reply