Հայտարարություններ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան առանց վիզայի այցելել Հոնկոնգ

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստին հավանություն է տվել Չինաստանի հատուկ վարչական շրջանի` Հոնկոնգի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին:

«Նախագիծը բխում է ներդրումների ներգրավման խթանմանն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունից: Ըստ նախագծի, փոխադարձության սկզբունքով քաղաքացիները հնարավորություն կստանան կատարել այցեր առանց մուտքի վիզայի», – ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` նշելով, որ նոր կարգը կսկսի գործել մարտի 3-ից:

Նա նաև հայտնեց, որ Հայաստանի հյուրերը հնարավորություն կստանան առանց վիզայի երկրում գտնվել 180 օր։ ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց խոչընդոտի գտնվել Հոնկոնգում 30 օր։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է, թե որ փուլում է գտնվում Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանման նախագիծը։

«Հիմա նախարարությունում քննարկվում է հասարակ անձնագրերով և առանց վիզայի փոխադարձ այցելությունների ռեժիմիիհաստատման հարցը: Չինական կողմը մեզ է ներկայացրել էմիջազգային պայմանագրի նախագիծ, որի կնքման հարցը համակողմանիորեն դիտարկվում է նախարարության կողմից` հաշվի առնելով միգրացիոն հոսքերը, ռիսկերը», – ասաց Մնացականյան` նշելով, որ նախագիծը պետք է ևս մի քանի փուլ անցնի:

Ավինյանն իր հերթին ասաց, որ անհրաժեշտ է առաջ շարժվել`ճիշտ հաշվի առնելով ռիսկերը։ Նա նաև նշեց, որ տարեկան կտրվածքով Չինաստանից զբոսաշրջիկների թիվը կազմում է 6-7 հազար մարդ և առանց վիզայի ռեժիմի սահմանումը կնպաստի նրանց թվի ավելացմանը