Պատմություն

Հայ վաճառականները ճանապարհորդում եւ ապրում էին Չինաստանում դեռեւս քսաներորդ դարից ի վեր։ Նրանցից շատերն են ազդեցություն թողել Միջին Թագավորության վրա:

 

Գուանչժոյում եւ Հոնկոնգում

17-19-րդ դարերում որոշ հայ վաճառականներ համայնքներ ստեղծեցին եւ հաջողությամբ զբաղվում էին բիզնեսով Գուանչժոյում եւ Հոնկոնգում: Տիբեթում ևս փոքր հայկական համայնք կար:

 

Հյուսիսային Չինաստանում

Ռուսաստանի կողմից Արեւելյան երկաթուղու շինարարության ժամանակ մեծաքանակ հայերի տեղափոխվեցին Հյուսիսային Չինաստան: Հետագայում 1917թ. ստեղծվեց Հայաստանի ազգային կազմակերպություն եւ 1923 թ. 400 հոգանոց համայնքին հաջողվեց կառուցել սեփական եկեղեցին Հարբինում, որը կոչվում էր հեռավոր արևելքի հայ-Գրիգորյան եկեղեցի:

 

Շանհայում եւ Շանհայում և Հարբինում

Շանհայում հայերը հիմնել էին մի զգալի համայնք, որն ուներ հավաքատեղի, կոչվում էր «Շանհայի հայկական ակումբ»: 1949-ին կոմունիստական ​​գերիշխումից հետո շատ հայեր ստիպված էին լքել Չինաստանը (հիմնականում արտագաղթում էին Սան Ֆրանցիսկո), որի արդյունքում համայնքում մնաց ընդամենը 50 մարդ:

1959 թ. Հարբինում հայկական եկեղեցու շենքը դարձավ Չինաստանի կառավարության սեփականությունը, որը այն օգտագործեց որպես տեքստիլի արտադրման գործարան։ 1966թ Մաո Ցզե Դունի մշակութային հեղափոխության արդյունքում այն ոչնչացվեց:

Այնուամենայնիվ, այս հայ բնակիչները կառուցում են ներկայումս արագ զարգացող համայնքի հիմքերը, որը խրախուսվում է չինական տնտեսության արագ զարգացման եւ այլ հնարավորությունների շնորհիվ: Այս հանայնքը կազմված է 500 հոգուց և հիմնականում ապրում են Հոնկոնգում, Պեկինում, Շանհայում, Գուանչժոյում,Նանջինգում եւ Շենժենում: