ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ է ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

November 29, 2016
2016թ. նոյեմբերի 27-ից 28-ը տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների III-րդ առցանց գիտաժողովը>>, որի նպատակն է կապ հաստատել Չինաստանում գտնվող հայ հետազոտողների և ուսանողների միջև, համախմբել այս կարևոր մտավոր ռեսուրսը, հայկական գիտական միտքը լավագույնս ներկայացնել Հեռավոր արևելքում։ Գիտաժողովի ընթացքում Մհեր Սահակյանը (Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ) ներկայացրեց, թե ինչպե՞ս կարելի է օգտագործել Հարավային Կորեայի փորձը Հայաստանը զարգացնելու գործում, Ռուբեն Գինին (Անդին հիմնադրամ) պատմեց Գյումրիում պեղված գտածոների մասին, որոնք կարող են լույս սփռել հայ-չինական պատմական առնչությունների վրա, Միքայել Հայրապետյանը (Թիանջինի մանկավարժական համալսարան) խոսեց <<Հայաստանի գաղտնիքներ>> ծրագրի և Չինաստանի Հայկական համայնքի համատեղ ծրագրերի մասին, որոնք Չինաստանում հայտնի են դարձնում հայկական դասական երաժշտությունը, Անահիտ Պարզյանը (Նանջինգի համալսարան)առաջարկներ ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությունում միասնական թվային շուկա ստեղծելու վերաբերյալ ռազմավարություն: Սարեն Աբգարյանը (Շանհայի Ճիաթոնգ համալսարան) խոսեց Չինաստանի Համաշխարհային առևտային կազմակերպությանն անդամակցելու կարևորության մասին, Ռոբերտ Ծատուրյանը (Ռենմին համալսարան) պատմում էր ժամանակակից չինական գրականությունում առկա տենդենցների մասին: Մերի Կնյազյանը (Պեկինի օտար լեզուների համալսարան) խոսեց հայերեն-չինարեն բառարանի ստեղծման ձևաչափերի մասին, Արաքս Ներսիսյանի (Չինաստանի կենտրոնական ազգագրական համալսարան) ելույթը նվիրված էր չինական սպասքի օգտագործման ավանդույթներին: Հերմինե Հովհաննիսյանը (Հոնկոնգի քաղաքային համալսարան) ներկայացրեց ծրագրավորման ոլորտում վերջին նորարարությունների շուրջ սեփական դիտարկումները: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադառնալով գիտաժողովին՝ նշեց. <<Կա ստանձնած գործի նկատմամբ սրտացավ վերաբերմունք և մեծ պատասխանատվություն, որով կազմակերպիչները մտածում-նախագծում և իրականացնում են Գիտաժողովը։ Այդ ամենը նպաստում է Չինաստանում արդեն կազմավորված գիտական թիմի գործունեության ակտիվացմանը։ Ուզում եմ դրվատանքի ջերմ խոսքեր ասել ՄհերՍահակյանի հասցեին, ում ջանքերով կյանքի կոչվեց այս չափազանց կարևոր ձեռնարկը, որը պատիվ կբերի ցանկացած երկրի երիտասարդներին>>։ Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանն իր հերթին նշել է. <<Պետք է հիշել, որ 21-րդ դարում կհաղթի նա, ով դիմացինին կգերազանցի գիտելիքներով։ Տվյալ գիտաժողովը ևս ﬕ փորձ է Չինաստանում առկա հայկական գիտական ﬕտքը ﬕավորելու՝ ի նպաստ Հայրենիքի>>։ AC1AC3AC4AC2
Share This Post
Categories Announcement ARM ENG Gatherings Internal Meetings News Notices RU Social Events Չինահայ

No Comments