Չինաստանի Հայկական համայնքը կամ <<ՉինաՀայն>> ազատ անհատների միություն է, որտեղ մարդկանց միմյանց հետ միավորում են հայ լինելը, Հայկականը պահպանելու, միմյանց օգնելու նպատակները: Իսկ ի՞նչ է արել <<ՉինաՀայը>> ցայսօր: Այն միավորել է Չինաստանում հազարավոր կիլոմոմետրեր իրարից հեռու գտնվող մեր հայրենակիցներին, ակտիվորեն ներկայացրել է Հայկական մշակույթն ու արվեստը հյուրընկալ Չինաստանում, կազմակերպել է Ցեղասպանության հիշատակման միջոցառումներ, պատարագ, մասնակցել է Արցախի համար անցկացվող դրամահավաքին: <<ՉինաՀայի>> նախաձեռնությամբ ամեն տարի անց է կացվում <<Հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովը>>, որն իր հերթին միավորել է Չինաստանում առկա հայկական գիտական միտքը: 2016թ. <<ՉինաՀայի>> և <<ՀԱՀ>>-ի համատեղ ջանքերով առաջին չինացի ուսանողը մեկնել է ուսանելու Հայաստանում: Այս ծրագիրը կարող է հետագայում լավ խթան հանդիսանալ, որ Հայաստանն էլ Չինաստանում դիտարկվի որպես որակյալ կրթություն ապահովող երկիր, ու բազմաթիվ չինացի ուսանողներ ուսումը շարունակեն հենց Հայաստանում: ՉինաՀայի և <<Գուլբենկյան>> հիմնադրամի մեկ այլ կարևոր նախաձեռնությամբ հայ և չինացի հետազոտողները գիտական աշխատություններ են գրում Չինաստանում Հայկական ներկայության պատմության վերաբերյալ: Համայնքը հիմադրել է <<Չինահայ>> լրագիրը, որը Հեռավոր Արևելքում տպագրվող միակ երկլեզու (հայերեն և անգլերեն) լրագիրն է: Կարևոր ձեռք բերում է նաև Համայնքի Գործադիր մարմնի համար ժողովրդավարական սկզբունքերով անցկացվող ընտրությունները, որտեղ հավասարապես առկա են, թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, ովքեր Չինաստան են ժամանել Արևմուտքից, Արևելքից, Ռուսաստանից ու Հայաստանից: Վերը թվարկված բոլոր ծրագրեն էլ շատ կարևոր են, ու մենք դա իրագործել ենք բոլորս միասին: <<ՉինաՀայի>> հաջողությունները մեկինը կամ երկուսինը չեն, այս հաջողությունները պատկանում են Համայնքի բոլոր այն անդամներին, ովքեր ինչ որ ձևով մասնակցել են դրանց իրագործմանը: Ես <<ՉինաՀայի>> ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ ստեղծվել է ու շարունակաբար պետք է ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որի շնորհիվ կարևորվում է և առաջնայինն է անհատը, Չինաստանում բնակվող յուրաքանչյուր հայը, ով իրեն կապված է համարում Համայնքի և Հայրենիքի հետ: <<ՉինաՀայ>> համայնքի մարդակենտրոն կառույց դառնալու լավագույն ապացույցներն են՝ Չինաստանում բնակվող հայերի՝ մեկը մյուսին օժանդակելու, միասնական լինելու, հայրենակցին դժվար օրերին օգնելու մեծ ցանկությունն ու նպատակը: Հպա՛րտ եմ, որ բազմաթիվ անգամներ, հե՛նց Համայնքի անդամների միասնական ջանքերով առաջին օգնությունը ցուցաբերվեց այն Չինահայերին, ովքեր հայտնվել էին դժվար կացության մեջ…այդ դեպքերը թվարկելու կարիքը չկա…մենք բոլորս գիտենք… որի համար փառք ու պատիվ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ…. Շնորհակալ եմ Գործադիր մարմնում անվարձահատույց, կամավոր սկզբունքերով աշխատող բոլոր այն հայրենասեր անհատներին, ովքեր չեն խնայում իրենց ժամանակը, էներգիան ու միջոցները <<ՉինաՀայի>> գործունեությունը համակարգելու ու ղեկավարելու համար: Շնորհակալ եմ նաև Խորհրդականների խորհդրին օժանդակելու համար: Սիրելի՛ ՉինաՀայեր, եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր կողմից տարվող հայրենանվեր աշխատանքի համար: Կո՛չ եմ անում` պահպանել միասնական շարքերը, շարունակել աշխատանքերը Հայապահպանության գործում, իրագործե՛լ <<ՉինաՀայը>> ամուր ու արդար կառույց դարձնելու նպատակը: Միասնական ուժերով հզորացնելով դեռևս երիտասարդ կառույցը՝ հետագայում ավելի մեծ հնարավորություն կստանանք օժանդակել Հայրենիքին: Առաջին քարերը դրված են…եկե՛ք միասին կառուցենք մեր երազանքի Համայնքը: Հարգանքով՝ Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյան DSC_5692 Dear friends, Thank you for your interest in the Armenian Community of China or, as we like to call it, ChinaHay! The objectives of the Armenian Community of China are to unite and bring together the individuals of Armenian heritage living in China and to share with the world at large the remarkable history of Armenians in China. We are a community that is totally independent with no religious or political affiliations, built on best in class pillars of independence, transparency and governance and that aims at becoming a role model for any Armenian organization globally. We have a very active Armenian community in China, composed of Armenians from all around the world, that is growing very rapidly. We are currently around 500 individuals living mainly across the cities of Beijing, Shanghai, Nanjing, Guangzhou, Shenzhen and Hong Kong. The community achieved important milestones in recent months with its formal incorporation, the election of its first President and Executive Committee and, most importantly, with the opening of the Jack and Julie Maxian Hong Kong Armenian Centre in Hong Kong in November 2013. Here are some of the ongoing projects of the community we are currently involved with: Social – we continue to organize various events across China enabling the members of the community to connect. We also publish a quarterly newsletter, in both English and Armenian, aimed at keeping the community posted on the latest events and developments. Cultural - we have partnered with the Armenian Virtual College in order to offer Armenian language and culture classes to the members of the community. Historical - we have partnered with the Gulbenkian Foundation in Portugal in launching a fellowship allowing academics to research old Armenian history in China. We hope to publish the results in the coming months. Students –we have launched a students sub-group aimed at bringing the dozens of Armenian students studying in China together. Professional - we have launched an Armenians in Finance in Hong Kong group that enables mentoring and professional networking amongst the members of the community active in the financial industry. Heritage Preservation - we are working very actively in helping the efforts for the preservation of the Armenian Churches and heritage in Singapore, Myanmar and Bangladesh. Pan-Asia Collaboration – we have taken the lead in increasing collaboration between the various Armenian communities across Asia including Singapore, Thailand, Vietnam, India,  Malaysia and Korea. I encourage you to read more about our community in China and the history of Armenians in China on our website. If you have recently moved to China, please do sign up on our website and join our Facebook group in order to join our next event. Thank you once again for your interest in our community and please do not hesitate to get in touch with us! Warm regards, Henri Arslanian President, Armenian Community of China (2014-2016) UBS Pic 2