ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. <<Մտորումներ>> Մնացական Սահակյան

April 19, 2018
  Ամեն անգամ Չինական Պատ բարձրանալը հիշեցնում է սար բարձրանալուն։ Դա նման է մարդու կյանքի ճանապարհին նրա հաղթահարած դժվարություններին ու գրաված բարձունքներին: Սար բարձրացողների մի քանի տեսակ կա։ Առաջին տեսակը նրանք են, ովքեր նպատակ են դրել դրոշը հասցնել գագաթին ու անկախ ամեն ինչից նրանք միշտ առաջ են շարժվում։ Երկրորդ տեսակի սար բարձրացողները այն մարդիկ են, ովքեր սար են բարձրանում ցուցադրական, ուրիշներին որևէ բան ապացուցելու համար․․․Բայց կան երրորդ տեսակի սար բարձրացողները․․․նրանք այն մարդիկ են, ովքեր կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարում են ու բարձունքի հասնում իրենց սիրելիի, ընկերոջ ու ընտանիքի հետ միասին:

Սար բարձրանալուց պետք է զգույշ լինել, որպեսզի ոտքիդ տակից քար չգլորվի քո հետևից բարձրացողի վրա, ինչպես նաև պետք է զգույշ լինել դիմացից գլորված քարերից։ Սար բարձրանալիս պետք է ընտրել ճիշտ եղանակ /ամեն ինչ այս կյանքում պետք է անել իր ժամանակին/․․․ամենակարևորն այն է, որ երբ տարիների ընթացքում դու ձեռք ես բերում սար բարձրանալու մեծ փորձ ու հմտություններ, գալիս է մի տարիք, երբ քո հետևից նկատում ես նոր սերնդի երիկատասարդ ճամփորդներ: Այդ ժամանակ պետք է կանգ առնել և նոր սերունդին փոխանցել տարիների ընթացքում քո ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները, որից հետո զիջես ճանապարհը նրանց։
Share This Post
Categories Announcement

No Comments