Չինաստանում տեղի կունենա Հայկական դասական երաժշտության համերգ

May 05, 2016
2016 թ. Մայիսի 13-ին Չինաստանի Թիանջին քաղաքում տեղի կունենա Հայկական դասական երաժշտության համերգ: Հանդիսատեսին կներկայացվեն Կոմիտասի, Սպենդիարյանի, Խաչատրյանի, Բաղդասարյանի, Բաբաջանյանի և Ստեփանյանի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում <<Հայաստանի գաղտնիքներ>> նախագծի ղեկավարն ու Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի ներկայացուցիչը՝ Միքայել Հայրապետյանը, առաջին անգամ կներկայացնի 20-րդ դարի նշանավոր երգահան Արո Ստեփանյանի ստեղծագործությունները: Համերգի կազմակերպիչներն են Միքայել Հայրապետյանի <<Հայաստանի գաղտնիքներ>> նախագիծն ու Չինաստանի Հայկական համայնքը: Չինաստանի հայկական համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկանշական են երկրում բնակվող հայերին միավորելը, Հեռավոր Արևելքում հայապահպանությանը նպաստելը, չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար կրթաթոշակի հատկացումը, Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կատարվող ուսումնասիրությունները, Չինաստանում Հայկական ուսանողական միության գործունեությունը, Հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովը և այլն: 2015թ.-ին Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումները Չինաստանում Չինաստանի հայկական համայնքով հետաքրքրվողները կարող են այցելել http://www.chinahay.com/ Հետադարձ կապ՝ contact@chinahay.com 音乐会分场海报第二场-001
Share This Post
Categories Announcement ARM Meetings News Չինահայ

No Comments