Չինաստանի Կենտրոնական Ազգագրական Համալսարանում հնչեց Կոմիտաս

June 03, 2017
Արդեն երրորդ անգամ Չինաստանի Կենտրոնական Ազգագրական Համալսարանում կազմակերպվող ամենամյա Մշակութի Փառատոնին ներկայանում է նաև Հայաստանը:  Մասնակից մի շարք երկրների ուսանողները բեմադրեցին իրենց ավանդական պարերը, երգն ու երաժշտությունը: Չինացի հյուրերն հնարավորություն ունեցան ունկընդրելու  հայ երգահան, վարդապետ և ուսուցիչ Կոմիտասի <<Կաքավիկ>> ժողովրդական երգը: Որոշ օտարերկրյա և չինացի ուսանողներ շատ սիեցին երգի մեղեդին, նույնիսկ մտապահեցին կրկներգը: Հյուրերը հանմտեսեցին նաև հայկական ավանդական Տոլմա և այլ համեղ կերակուրներ: Նրանք մոտենում էին բազմաթիվ հարցերով ու պատմություններվ: Ոմանք առաջին անգամ էին ծանոթանում հայկական մշակույթին, ոմանք էլ արդեն եղել էին Հայաստանում և ուրախ էին կիսվել մեզ հետ իրենց փորձով: Երեխաները սովորեցին հայկական դրոշի գույների նշանակությունը և տարբեր հայերեն բառեր: Հավատացած ենք, որ Հայաստանը ևս մեկ անգամ ճանաչելի դարձավ աշխարհին և սիրվեց հանրության կողմից:

   

 

 

Նյութի հեղինակ՝ Ա. Ներսիսյան
Share This Post
Categories Announcement ARM News Notices Social Events Չինահայ

No Comments