Տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի հերթական նիստը

December 02, 2016
2016թ. նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի (ԳՄ) հերթական նիստը: Քննարկվեցին Համայնքի նախաձեռնություններին և գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:Նիստի ընթացքում Մհեր Սահակյանը հաշվետվություններ ներկայացրեց <<Չինահայերի միասնականության օրվա>> և <<Չինաստանում Հայ հետազոտողների երրորդ առցանց գիտաժողովի>> արդյունքների վերաբերյալ:Հենրի Արսլանյանը, Մեգի Մելքոնյանը, Անահիտ Պարզյանն ու Աստղիկ Պետրոսյանը պատմեցին <<Չինահայերի միասնականության օրվա>> տոնակատարությունների մասին, որոնք տեղի էին ունեցել Հոնկոնգ, Գուանջոու, Նանջինգ Չանգչուն, Շանհայ քաղաքներում: Արաքս Ներսիսյանը ներկայացրեց դիտարկումներ կայքի վերաբերյալ, որոնք փաստում էին դրսի աշխարհի կողմից Համայնքի կատարած գործունեության նկատմամբ աճող հետաքրքրության մասին: Ռուբեն Գինին խոսեց հայ-չինական պատմական հարաբերությունների վերաբեյալ տպագրված գրքի մասին: Նիստի ընթացքում Նարե Հարոյանն ընտրվեց, որպես Չինաստանի Հայկական համայնք կազմակերպության նոր քարտուղար: Առաջարկություններով հանդես եկան Մագի Մելքոնյանը, Անահիտ Պարզյանը, Հենրի Արսլանյանը, Աստղիկ Պողոսյանը, Մհեր Սահակյանը, Նարե Հարոյանը, Արաքս Ներսիսյանը, Մերի Կնյազյանը, Ռուբեն Գինին:
Share This Post
Categories Announcement ARM Gatherings Internal News Notices

No Comments