Չինաստանի Հայկական համայնքի նախագահի ողջույնի խոսքը՝ Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովի մասնակիցներին

November 27, 2016
Հարգելի հայրենակիցներ, ուրախ եմ, որ Չինաստանի Հայկական համայնքում իր կարևոր տեղն ունի Հայ հետազոտողների ու ուսանողների առցանց գիտաժողովը։ Արդեն ավանդական դարձած Գիտաժողովի դռները միշտ բաց են բոլորի համար։ Հետաքրքիր ու դինամիկ համագործակցություն է ստեղծվել փորձառու հետազոտողների ու ուսանողների միջև։ Պետք է հիշել, որ 21-րդ դարում կհաղթի նա, ով դիմացինին կգերազանցի գիտելիքներով։ Նույնիսկ պատերազմի դաշտում արդեն վաղուց թվաքանակն ու ֆիզիկական ուժը երկրորդական են դարձել։ Հիմա մարտը վարվում է նորագույն տեխնոլոգիաների (ռոբոտներ, կիբերհարձակումներ,անօդաչու սարքեր) միջոցով: Իսկ այս ամենը կարելի է ունենալ պատրաստված մասնագետների շնորհիվ։ Հայ ազգը դեռ շատ հաղթանակներ է տանելու , բայց այդ հաղթանակները հնարավոր կլինեն, միայն, գիտական մտքի զարգացման դեպքում։ Ի վերջո, հակառակորդին կարելի է զսպել ու պատերազմներից խուսափել, եթե միավորենք հայազգի տաղանդավոր մասնագետներին ու զարգացնենք տնտեսությունը:Զարգացած տնտեսությունը նշանակում է անվտանգ Հայրենիք։Տվյալ գիտաժողովը ևս մի փորձ է՝ Չինաստանում առկա հայկական գիտական միտքը միավորելու՝ ի նպաստ Հայրենիքի։ Շնորհակալություն՝ Մհեր Սահակյան Չինաստանի Հայկական համայնքի նախագահ 27.11.2016 Logo_Chinahay
Share This Post
Categories Announcement ARM ENG Gatherings Internal News Notices Social Events Չինահայ

No Comments