Սևադա Գրիգորյանն Միջազգային Մարտական Արվեստի մրցաշարում արժանացել է ոսկե մեդալի

June 18, 2017
Սևադա Գրիգորյանը դեռ պատանեկան տարիներից հետաքրքրված է եղել արևելյան մշակույթով, ուսմունքով և հատկապես՝ չինական մարտարվեստով: 2014 թվականին Սևադան հրավեր էր ստացել Դոնգ Դոնգ և Լու Լու նկարիչների ստեղծագործական տան կողմից,  Չինաստանի Նանջինգ քաղաք այցի և ստեղծագործական գործունեություն ծավալելու նպատակով: Արդեն 2 տարի է Սևադան ստեղծագործական աշխատանքին զուգահեռ և իր կնոջ հետ միասին այցելում է Թայ Չիի ամենօրյա պարապմունքներին, օրական 2-2,5 ժամ տևողությամբ: Օրերս Նանջինգում տեղի ունեցած Միջազգային Մարտական Արվեստի մրցաշարին, Սևադա Գրիգորյանն իր մասնակցությունն էր ունեցել և ժյուրիի կողմից արժանացել պատվավոր առաջին մրցանակին: Վարպետը պարգևատրվել է ոսկե մեդալով: Շուտով Սևադան իր ընտանիքի հետ միասին կվերադառնա Հայաստան, որտեղ  ցանկություն ունի շարունակելու Թայ Չիի պարապմունքները, ինչպես նաև փոխանցելու իր գիտելիքներն ու փորձը չինական Քունգ Ֆուի հայ սիրահարներին:

Share This Post
Categories Announcement ARM News Notices Social Events Չինահայ

No Comments