Մրցույթ՝ Չինաստանի Հայկական Ուսանողական միության ղեկավարի թափուր պաշտոնի համար

April 05, 2017
Չինաստանի Հայկական համայնքը հայտարարում է մրցույթ՝ Ուսանողական միության ղեկավարի պաշտոնի համար: Թեկնածուները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին: 1. Չինաստանի որևէ բուհի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի հայազգի ուսանող (կցել ուսանողական տոմսի և անձնագրի պատճեները՝ jpg նիշքով) 2. Առնվազն մեկ մասնակցություն՝ <<Չինաստանում Հայ ուսանողների և հետազոտողների առցանց գիտաժողովին>> (ուղարկել ելույթի ամփոփագիրը, կցել word կամ PDF նիշքը) 3. Սեփական հետազոտությունների ոլորտին վերաբերող գիտական միջոցառումների մասնակցություն (հոդվածներ, գիտաժողոներ, արվեստի բնագավառում՝ ելույթներ և այլն, կցել PDF նիշքը կամ լինքը) 4. Ակտիվ մասնակցություն՝ Չինաստանի Հայկական համայնքի կազմակերպած միջոցառումներին (մշակութային միջոցառումներ, գիտաժողովներ, դրամահավաքներ և այլն) 5. Ներկայացնել երաշխավորագիր՝ Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի ներկայացուցչից, ով բնակվում է միևնույն քաղաքում (ԳՄ ներկայացուցիչը երաշխավորագիրը պետք է ուղարկի սեփական էլ. փոստից) 6. Թեկանծունները պետք է պատրաստ լինեն շաբաթվա ընթացքում 4-5 ժամ նվիրաբերել աշխատանքին, միջոցառումներ կազմակերպեն Չինաստանում սովորող հայ ուսանողների համար։ Թեկնածուները կարող են իրենց հայտը ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեով contact@chinahay.com: Վերջնաժամկետը՝ Մայիսի 26, վերջնաժամկետից հետո հայտերը չեն ընդունվի դիտարկման: Նամակը վերնագրել՝ ՈՒՄ ղեկավարի թեկնածու:
Share This Post
Categories Announcement ARM News Notices

No Comments